Նազարների դարաշրջանն իր ավարտին է մոտենում

Նազարների դարաշրջանն իր ավարտին է մոտենում

Լևոն Թոքմագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Նոր առևտրի էի գնացել: Պարզվեց՝ մեր մոտի մթերայինում երեկ պատերազմ է եղել, վաճառողուհի են ծեծել:
Պատմեցին, որ երեկ ամեն 15 րոպեն մեկ գներ են փոխվել, ու հերթի մեջ ամեն երորրդը նույն ապրանքը տարբեր գներով են գնել: Արդյունքում տուժել ա վաճառողը:
Դրանք բոլորն արդեն ակտուալ ՍՍ հայհոյող են: Մնում ա Երանոսյանը, որը ՀՀ-ում ոչ մի բան փողով չի գնում, այլ շինանյութից սկսած, մթերքով վերջացրած բարի մարդիկ ձրի իրանց տուն են տանում, կանչի էդ շարքայիններին ռեստորան (մեկ ա, ձրի ա, իրա ախպերությունն ա) ու հասկացնի, որ ՍՍ-ները «դրոշ», «գերբ», «միտք», «պատիվ» ու «խիղճ են» ու չի կարելի հիշոցներով անպատվել:
Ես խիստ կասկածում եմ, թե կարողանա համոզել:
Եվ վերջապես շատ խիստ հարց ա, թե էդ խորտկարանից ով ծեծված դուրս կգա: Գիտե՞ք ինչ, էս հուսահատության դուռը հասած ժողովուրդը Երանոսյանի համար պատերազմի խոնարհ հերոսները չեն:
Ոնց որ Կաննի հանգստի գոտու խաղատներում ու Փարիզյան թանգանոց սիրուհիներին ա վճարում ստիպված, 10 անգամ ավել էս խալխին ա վճարելու իր կերած բողկերի համար:

Ներքին ձայնս (նույն ինքը՝ Սոկրատեսի դայմինյոնը) ասում է, որ Նազարների դարաշրջանն իր ավարտին է մոտենում: Ըստ երևույթին, շուտով թախտերի խիստ պահանջարկ կառաջանա: Մի տեղ պետք ա՞, որ էս իրանց խոսքի տեր «տղամարդիկ» մտնեն ու դուրս չգան:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/tokmagian/posts/10202953882957316?ref=notif%C2%ACif_t=close_friend_activity

Հետևեք մեզ նաև Telegram-ում