ժամանակակից եվրոպացի ֆուտբոլային մարզիչները կատեգորիկ չեն ընդունում սովետական դպրոցից մեզ հասած ֆիզիկական վարժությունները

Լևոն Փաչաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Վերջին մի քանի տարվա փորձս ցույց է տալիս, որ ժամանակակից եվրոպացի ֆուտբոլային մարզիչները կատեգորիկ չեն ընդունում սովետական դպրոցից մեզ հասած ֆիզիկական վարժությունները։ Մասնավորապես նախապատրաստական շրջանում կիրառվող տարբեր վազքերը, ծանրություններ բարձրացնելը, էլ չեմ ասում գիրերով վազքերը… Ունեցել եմ մարզիչներ ովքեր տուգանել են ֆուտբոլիստներին միայն նրա համար, որ ֆուտբոլիստը առանց մարզչին տեղյակ պահելու, աշխատել է մարզասրահում ոտքերի վրա։ Նրանք հիմնականում նախնտրում են ոտքերի ուժն ու դիմացկանությունը լրացնել դաշտում, գնդակով։ Իմ կարծիքով ճիշտ մոտեցում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում