Հունվարից թոշակները կվճարվեն բարձրացված չափերով

Դավիթ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

2015 թվականի հունվարից կսկսվի այս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը: Ինչպես տեղեկացնում է Սոցիալական ապահովության պետական ծառայությունը, կենսաթոշակները կվճարվեն բարձրացված չափերով: Ինչպես գիտենք աշխատանքային կենսաթոշակի բարձրացումը կազմել է 14%:

Կենսաթոշակը կկազմի 41 հազար դրամ նախկին 36-ի փոխարեն: Ըստ որոշման գալիք տարվա. հունվարի 1-ից բազային կենսաթոշակի չափը 14-ից կդառնա 16 հազար դրամ, իսկ աշխատանքային ստաժի համար վճարումները՝ 700-ից 800 դրամ՝ առաջին տասը տարվա եւ 450-ից 500 դրամ՝ հետագա տարիների համար:

Նախատեսվում է նաև զինվորական կենսաթոշակների ավելացում, որոնք 2014թ. ամռանն արդեն բարձրացվել էին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում