Հերոսը նրանք են…

Արշալույս Մղդեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Հերոսը՝ բարեխիղճ (զորամասում, խրամատում թե շտաբում) ծառայությունը իրակակացնող զիվորն է, սպան: Նրանք ամեն օր իրենց կյանքը ենթարկում են վտանգի, չեն բարձրաձայնում, գոռում այդ ամենի մասին, քանի որ դա անվանում են շատ մի համեստ բառով՝ ծառայություն:

Հերոսը՝ հարկերը վճարող քաղաքացին է, ով չի առաջարկում կաշառք, պայքարում է հավասար պայմանների ստեղծման համար: Նա անում է դա գրագետ ձևով և կոչում իր արածը՝ ուղղակի աշխատանք:

Հերոսը՝ անարդարության դեմ չսսկվող, պայքարող մարդն է: Մի գուցե նա անգամ տեղյակ չէ Մաքյավելիի խորիմաստ մտքերի մասին, չգիտի թե ինչ են գրել ու ասել արևմտյան մտածողները, բայց հազարավոր թելերով կապված է իրեն սնող հող ու ջրի հետ, ու բնազդաբար զգում է, թե ինչպիսի պետականություն է պետք ձևավորել: Նա ուղղակի դա կոչում է հայրենասիրություն:

Հերոսը՝ բարեխիղճ և կլիշեներից դուրս սերունդ կրթող դասատուն կամ դասախոսն է, ով կարողանում է դառնալ իր սաների համար ՈՒՍՈՒՑԻՉ: Նա ուղղակի անում է իր գործը, սուս ու փուս:

Ուստի հերոսն իր հող ու ջրին կապված գյուղացին է, բարեխիղճ գործարարը, բժիշկը, ուսուցիչը, դասախոսը, գիտնակականը, զինվորը, բարեխիղճ ոստիկանը: Ցանկը շարունակելի է… Նրանք ուղղակի անում են ավելին, քան “ընդունված է”:

Իսկ ո՞վ է ոչ հերոսը…

Հետևեք մեզ նաև Telegram-ում