Եվ ինչքան ժամանակն անցնի, էնքան ավելի «դերի տակ ենք մնալու»

Եվ ինչքան ժամանակն անցնի, էնքան ավելի «դերի տակ ենք մնալու»

Դասախոս Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ դերասանը նույն դերը տարիներով խաղում է ու լավ է խաղում, նույնանում է իր մտացածին կերպարի հետ. ժողովուրդն ասում է՝ դերի տակ է մնացել…

Տարիներ առաջ մի խումբ ապուշներ սկիզբ դրեցին «Մեկ ազգ, երկու պետություն» վերնագրով թատրոնին, ժողովուրդն էլ ջանասիրաբար սկսեց էդ խաղը խաղալ օտար հանդիսատեսին իբր հասկանալի լինելու համար: Ու էսօր էդ թատրոնը էնքան է հարազատ, իրական, գուցե հաճելի դարձել շատերին, որ էսպես շարունակվելու դեպքում թատրոնի վերնագիրը կփոխվի ու կդառնա «Երկու տարբեր ազգեր, երկու տարբեր պետություններ»:
Էրեկվա միջադեպին հաջորդած քննարկումները, աբսուրդի հասնող տարբեր մեկնաբանությունները, վիրավորանքները, թշնամանքը, հակահայկական թեզերը ցույց են տալիս, որ անջրպետը ինչ է, օտարման, փոխադարձ բացասման, առանձին «ինքնության» ու նման էշությունների վտանգավոր ծիլեր կան մեզանում, որոնց եթե արմատախիլ չանենք, ծլարձակելու են ու արմատ տալու: Եվ ինչքան ժամանակն անցնի, էնքան ավելի «դերի տակ ենք մնալու»…

Լուծումը, որ տեսնում եմ, մեկն է՝ ՄԵԿ ԱԶԳ ՈՒ ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Միայն այդ կերպ ամեն ինչ կընկնի իր տեղն ու հասկանալի կդառնա: Միայն այդ կերպ հնարավոր կլինի վերջ դնել «մենք ու դուք»-ին, «մեր ու ձեր թափած արյուն»-ներին…

Ու թքած օտար հանդիսատեսի վրա, նրանք միշտ էլ մեզ վրա թքած են ունեցել…»

Հետևեք մեզ նաև Telegram-ում