Ութամյա միլիոնատերը

Ութամյա միլիոնատերը

Գագիկ Մամուլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Երբ Ռայան Ռոսը դարձավ 3 տարեկան, իրենց տան հետնաբակում թռչնաֆաբրիկա հիմնեց: Հիմա նա 8 տարեկան է: Հիմա նա ունի 4 ընկերություն, ու կարողությունը հասնում է միլիոն դոլարի:

-Սկզբից Ռայանն ուներ 60 հավ ու վաճառում էր օրը մեկ դյուժին ձու` 3 դոլարով: Հոգնելով հավերի բիզնեսից՝ Ռայանը սկսեց զբաղվել այլ գործով: Նա սկսեց գումարի դիմաց գազոն հնձել, որի համար վերցնում էր 20 դոլար ժամի դիմաց, բայց քանի որ շատ «երիտասարդ» էր, նա վարձում էր ավելի տարեց ընկերներին` ժամը 15 դոլարով: Այսպիսով ժամի համար վաստակում էր 5 դոլար՝ ոչինչ չանելով,-պատմում է նրա մայրը` Սավաննա Ռոսը,- Հետո նա գազոնը ջրելու համար վերցնում էր 200 կանադական դոլար, որի համար ոչինչ կրկին չէր անում, բացի 100 դոլար աշխատանքը կատարողին վճարելուց: Մենք ամուսիններով զարմացած հետևում էինք, թե նա ինչպիսի խորությամբ էր հասկանում այդ ամբողջ գործընթացի էությունը:

Ինքնուրույն Ռայանն իր գումարները ներդնում է անշարժ գույքի մեջ: Հիմա նա Օնտարիոյում ու Բրիտանանական Կոլումբիայում ունի 6 շենք, ու նրա անձնական կարողությունը մոտ 900 հազար դոլար է: Նա գնել է հոկեյի ու բասկետբոլի մարզադաշտեր իր ընտանիքի համար, իսկ իր համար մոտ 400 գիրք, բայց ծնողներն այդպես էլ նրան չթողեցին՝ բջջային հեռախոս ունենա:
-Նրա դպրոցական ընկերներն առաջվա պես չեն հավատում, որ Ռայանը բիզնեսով է զբաղվում,-պատմում է մայրը,- նրանք մտածում են, որ նա գլուխգովան է: Բայց նա, ամեն ինչից անկախ, ավելի մեծ հայտեր է ներկայացնում անշարժ գույքի շուկայում:
Նա ուզում է հոկեյի թիմեր գնել ու խաղալ Լիգայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում