USD
EUR
RUB

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ.Առաջին գծում հերոսաբար պայքարող զինվորների կյանքը. Նոր սերիալ՝ «Սահմանին». ՖՈՏՈՇԱՐՔ. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Սահմանին». այսպես է կոչվում «Շանթ» հեռուստաընկերության նոր բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը, որը կներկայացնի սահմանին տիրող իրավիճակը։ Ֆիլմը նկարահանվում է ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ։

BlogNews-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը հայտնեց, որ սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է, սակայն Պաշտպանության նախարարությունը տրամադրել է խորհրդականի, ով ծանոթանում է սցենարին և փորձում այն ավելի մոտեցնել իրականությանը։

Ֆիլմում խաղում են են Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Ռոզի Ավետիսովան, Սարգիս Գրիգորյանը, Սուրեն Թումասյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Գնել Ուլիխանյանը, Գարիկ Չեպչյանը, Գուրգեն Սարգսյանը, Դավիթ Աֆրիկյանը, Էդգար Իգիթյանը, Արմեն Սողոյանը, Արտակ Այվազյանը, Արմեն Սարգսյանը, Բենիամին Ավետիսյանը, Հայկ Մանուկյանը, Նարեկ Աղաբաբյանը, Կարեն Հովհաննիսյանը, Իննա Խոջամիրյանը, Գուրգեն Անտոնյանը և Նոնա Տելոյանը։

«Սա հայրենասիրական նախագիծ է, որը ներկայացնում է Հայոց բանակը, Հայաստանի սահմանամերձ գոտիները՝ իրենց կոլորիտով։ Ֆիլմը պատմում է սահմանային գոտիներում տեղի ունեցող դիվերսիոն գործողությունների, հայ զինվորի կյանքի, սպայական անձնակազմի հետ հարաբերությունների մասին։ Այն արտացոլում է այսօրվա իրականությունը, փորձում ենք ավելի ռեալիստիկ նկարահանել այն, սակայն այստեղ կան նաև գեղարվեստական լուծումներ։ Մեր հերոսներն իրական չեն, նրանք հայ զինվորի, հայ սպայի, հայ գեներալի և թուրքի հավաքական կերպարներ են»,- ասաց Ռոմանն ու հավելեց, որ նկարահանումներն անում են Երևանում, Վանաձորում, Դիլիջանում։

«Շանթ» հեռուստաընկերությունը նախկինում ունեցել է բանակային թեմատիկայով ֆիլմ, որը եղել է հումորային ժանրում։ Ըստ Ռոմանի՝ սա բացառապես այլ ֆիլմ է՝ դրամատիկ ժանրում։ «Այստեղ ամեն մի մանրուք աշխատված է՝ խորհրդատուների կողմից ստուգված։ Ունենք հատված, որում ներկայացնում ենք ադրբեջանցի գեներալի։ Աշխատանքները շատ պրոֆեսիոնալ են արվում, տեքստերը թարգմանվում են, դերասաններն էլ փորձում են սերտել ադրբեջաներենը,- նշեց ռեժիսորն ու հավելեց, որ շատ դժվար նկարահանումներ են ունեցել։ -Հիմնականում նկարահանումներն իրականացվում են դրսում՝ Հայաստանի տարբեր ծայրերում։ Գիշերով, ցրտին բավականին դժվար նկարահանումներ ենք ունեցել, սակայն բոլորի մոտ մեծ էնտուզիազմ կա, քանի որ թեման պարտադրող է»։

Ֆիլմը եթերում կլինի նոյեմբերին։

Լրահոս
Իջևան-­Նոյեմբերյան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 2 մարդ Ընկույզի պատիճը՝ մի շարք առողջական խնդիրների դեմ Սկանդալ՝ Կապանում. բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկան. Yerkir.am «Վերջապես մի դրական բան երևաց». Գագիկ Սուրենյան «Շատ համեստ, խելացի տղա էր». գյուղապետը՝ այսօր զոհված զինվորի մասին Բացառիկ լուսանկարներ՝ քիչ առաջ Արցախի դիրքերում մահացած Անդրանիկից Քիմ Քարդաշյանի ամենաբաց ու խայտառակ հագուստները Հայտնի է «Կյանք ու կռիվ 2.25 տարի անց» ֆիլմի մեծ էկրաններ բարձրանալու օրը Ինչպես գեղեցիկ տեսք ունենալ՝ առանց դիմահարդարման Ինչու՞ է հղիության ընթացքում սրտխառնոց առաջանում Հայաստանի արտաքին պարտքը նվազել է Կենսաթոշակային բյուրակրատիան՝ լիկվիդացիոն փուլում 100 օր. Զբոսաշրջության օրակարգը Ռեկորդային աճը չի բավարարում պետությանը Մեզ այսօր նման երգեր շատ են պետք. Սոֆի Մխեյան՝ «Լեբլեբիջիների Խմբերգը» Անհրաժեշտ խորհուրդներ, որոնք պետք է իմանա ցանկացած մայրիկ Տորթ, որը կարելի է պատրաստել խստագույն դիետայի ժամանակ 7-ամյա «Թեյլոր Սվիֆթը» ցնցել է տաղանդների շոուի ժյուրիին Ակտիվացված ածուխի անհավատալի օգտակար հատկությունները Ի՞նչ է ծուլությունը և որոնք են դրա պատճառները 11 պատմական կերպարներ, որոնք ոգեշնչել են «Գահերի խաղ» հեռուստասերիալի ստեղծողներին 7 բան, որ պետք է իմանա ձմռանը մեքենա վարող յուրաքանչյուր վարորդ Facebook-ի տականքների սեզոնը բացվեց Հակաքաղցկեղային հատկություններով համեմունք Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարները՝ Դուբայից Տղամարդը պարբերաբար թարմացրել է մահացած կնոջ ֆեյսբուքյան էջը Բացառիկ. «Samsung Galaxy S8»-ը կօգնի հոգալ սեփական առողջության մասին Ով է Լիլիթ Հովհաննիսյանի իրենից էլ գեղեցիկ քույրը (լուսանկարներ) Մերի Մակարյանի ինքնատիպ ոճը, որը ոչ բոլորին դուր կգա Նշաններ, որոնք մատնում են կնոջ զգացմունքները Զվարճալի լուսանկարներ՝ հղի կանանց մասին Իվետա Մուկուչյանի ամենասկանդալային լուսանկարը Կրկին հոսանքազրկումներ՝ հունվարի 18-ին Տղամարդու և կնոջ ընկերության 10 առավելություն Հայ հայտիների մայրերը (լուսանկարներ) Ի՞նչ չի կարելի ուտել դատարկ ստամոքսին Հայուհու նվերն՝ Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին Հրաշալի ֆիլմ՝ Դեն Բիլզերյանի մասնակցությամբ. Парни со Стволами (2016) Արտակարգ դեպք՝ Երևանում. տղամարդը հիվանդանոցի 2-րդ հարկից ցած է նետվել Ապրիլյան հերոսի վերջին հեռախոսազրույցը՝ սիրած աղջկա հետ (լուսանկար)
website by Sargssyan