Արյդո՞ք չի խաթարվի Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը, եթե փոխզիջման փաթեթում ներառվի նաեւ Արցախի հարավային շրջանները

Արյդո՞ք չի խաթարվի Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը, եթե փոխզիջման փաթեթում ներառվի նաեւ Արցախի հարավային շրջանները

Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

<……Մենք պատրաստ ենք անել զիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը……> ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Ես հասկանում եմ, որ Բակո Սահակյանն ինձանից ու շատ շատերից ավելի լավ ու հստակ է պատեկարցնում, որն է այն փոխզիջումը, որը չի խաթարի Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը: Բայց լավ կլիներ, որ այդ մասին ասվեր՝ թե Արցախի, թե Հայաստանի հանրությանը: Արդյո՞ք Քարվաճառը, որտեղով անցնում է Արցախը Հայաստանին կապող երկրորդ ռազմավարական ճանապարհը եւ որտեղ գտնվում են նաեւ գրեթե ամբողջ Արցախի եւ մասմաբ նաեւ Հայաստանի քաղցրահամ ջրերի հիմնական աղբյուրները մտնում են այդ փոխզիջման մեջ: Կամ ասենք արդյո՞ք Ակնայի (Աղդամի) տարածքը, որն ընդամենը 20-30 կմ է հեռու Ստեփանակերտից, մտնում է այդ փոխզիջման փաթեթի մեջ: Կամ՝ արյդո՞ք չի խաթարվի Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը, եթե փոխզիջման փաթեթում ներառվի նաեւ Արցախի հարավային շրջանները, որոնք ոչ միայն սահմանակից են Իրանին, այլեւ համարվում են Հայաստանի հարավային շրջանների՝ Սյունիքի համար անվտանգության գոտի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում