«Յուղոտ» պաշտոնները թողելուց հետո հիշում են Ղարաբաղի մասին

Մանե Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Ապրիլյան պատերազմից հետո «հող տալու» դեմ հանդես եկողների կլուբ ձևավորվեց, ովքեր չգիտես թե ինչու, հենց 2016 թվականին սկսեցին պայքարել հնարավոր տարածքային զիջումների դեմ:
Թե ինչու այս մարդիկ հենց հիմա արթնացան իրենք լավ կանեն ազնվորեն ասեն, բայց երբ նայում ես, թե ովքեր են որպես «հող պահող» հանդես գալիս «սրտի կաթված» ես ստանում:
Առաջամարտիկները Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանն է և Վճռաբեկ դատարանի նախագահի նախկին օգնական (իսկ իրականում սև փողերը տանող բերող), վարչապետի նախկին ռեֆերենտ Հայկ Մարտիրոսյանը, ով ի դեպ չի ծառայել զինված ուժերում:
Սրանք, ովքեր անընդհատ որպես փաստարկ մեջբերում են մադրիդյան սկզբունքների մասին փաստաթուղթը երբեք չեն ասում, թե ինչո՞ւ են այդ փաստաթուղթը հենց հիմա հիշել, չէ՞ որ այն բանակցությունների հիմքում դրված է դեռևս 2007 թվականից:
Ինչո՞ւ պետական տարբեր հաստիքներ զբաղեցրած Հայկ Մարտիրոսյանը, ով նաև հայտնի է ԱՄՆ-ում մութ գործարքներում ներքաշված անձ, հանկարծ սկսել է մտածել Ղարաբաղի մասին: Տարօրինակ չէ՞: Տղա ջան, իսկ ո՞ւր էիր դու մինչև հիմա, կառավարությունից վտարեցին նոր հիշեցի՞ր, թե վճռաբեկիտ «յուղոտ» գործը ձեռիցդ վերցրեցին:
Իսկ ինչ վերաբերվում է հող տալուն՝ հող տվողին հանձնենք հողին, նաև շառ անողներին ու նավոտկով թեման բզբզողներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում