Կիվիի օգտակար հատկությունները

Կիվին մեծ քանակությամբ անտիօքսիդներ է պարունակում, ինչը նշանակում է, որ այն նպաստում է սրտի և անոթների աշխատանքի բնականոն գործունեությանը: Կիվիի պարբերաբար օգտագործումը դրական է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա: Օրվա ընթացքում 2-3 կիվիի օգտագործումը իջեցնում է արյան մեջ եղած խոլեստերինի քանակը, օրգանիզմում ավելացնում С և Е վիտամինները:

Կիվին օգտակար է նաև տրոմբ ունեցողների համար: Եթե չեք կարող ամեն օր կիվի օգտագործել, կարող եք այն փոխարինել փշահաղարջով:
Կիվիի դիետոլոգները պնդում են, որ այդ մրգի մեկ կիլոգրամը կարող է մեկ ամսով երկարացնել կյանքը:

Կիվին կարող է կարգավորել զարկերակային ճնշումը, երիկամների աշխատանքը, մարսողական համակարգը, նաև դրական ներգործություն է ունենում էմոցիոնալ վիճակի վրա: Իսկ ինչը դրական է ազդում օրգանիզմի վրա, երկարացնում է կյանքի տևողությունը:
Կիվին օգտակար է նաև դեմքի մաշկի համար: Եթե կիվիի պտղամիսը, խառնելով ձվի դեղնուցի և զեյթունի ձեթի հետ, քսեք դեմքին, դիմակը կձգի մաշկը, այն կդարձնի առանձգական, կհարթեցնի կնճիռները:

Armenia24.onfo

Հետևեք մեզ նաև Telegram-ում