USD
EUR
RUB

Խաչատրյանի միջազգային փառատոնը կայացած է, այն իր ուրույն տեղն ունի երաժշտասերների շրջանում. Սերգեյ Սմբատյան

Խաչատրյանի միջազգային փառատոնը կայացած է, այն իր ուրույն տեղն ունի երաժշտասերների շրջանում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն` ամփոփելով Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի արդյունքները:

«Փառատոնը կայացած է, մենք ունենք ձեռբերումներ: Այս ընթացքում ելույթ են ունեցել հանրահայտ արտիստներ, ներկայացվել է հետաքրքիր ծրագիր` կամերային, սիմֆոնիկ, մանկական ծրագրեր: Այդ ամենը շատ կարևոր է մշակութային կյանքի համար: Ունենք բացառիկ կատարումներ»,-ասաց Սերգեյ Սմբատյանը: Փառատոնի շրջանակում ելույթ ունենալու համար Հայաստան են ժամանել հանրահայտ բազմաթիվ արտիստներ` Ջուլիան Միլկիսը, Ջոնաթան Ռուզեմանը, դիրիժոր Ֆլորիան Հելգաթը, Եվգենի Ստարոդուբցևը, Զոհրաբ Թադևոսյանը, Լիլիթ Գրիգորյանը և այլք: Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ տարեցտարի փառատոնը զարգացում է ապրում:

«Զարգացման ձգտում ենք ամեն տարի: Յուրաքանչյուր տարի ունենում ենք շատ ավելի հայտնի մենակատարներ, շատ ավելի բարդ ծրագրեր, կայուն ժամանակացույց: Ձգտում ենք, որ մարդիկ լսեն նոր երաժշտություն, նոր կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ունենք համերգների օնլայն հեռարձակում, այս ամենը խոսում է փառատոնի որակի մասին»,-հավելեց նա:

Սերգեյ Սմբատյանը նշեց, որ արդեն պատկերացնում են, թե ինչ շեշտադրումներով կլինի 2017-ի փառատոնը: Կազմակերպիչները ձգտում են աշխարհին ներկայանալ հետաքրքիր մոտեցումներով: Մասնավորապես, 2017 թվականին լրանում է Այվազովսկու 200 տարին, փառատոնի նախաձեռնողները նախատեսում են այնպես անել, որ բովանդակային իմաստը սերտ կապ ունենա Այվազովսկու հետ: 2017 թվականին փառատոնի շրջանակներում կլինեն նաև վարպետության դասեր:

Հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 10-ը Երևանում անցկացվում է Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:

Լրահոս
Իջևան-­Նոյեմբերյան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 2 մարդ Ընկույզի պատիճը՝ մի շարք առողջական խնդիրների դեմ Սկանդալ՝ Կապանում. բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկան. Yerkir.am «Վերջապես մի դրական բան երևաց». Գագիկ Սուրենյան «Շատ համեստ, խելացի տղա էր». գյուղապետը՝ այսօր զոհված զինվորի մասին Բացառիկ լուսանկարներ՝ քիչ առաջ Արցախի դիրքերում մահացած Անդրանիկից Քիմ Քարդաշյանի ամենաբաց ու խայտառակ հագուստները Հայտնի է «Կյանք ու կռիվ 2.25 տարի անց» ֆիլմի մեծ էկրաններ բարձրանալու օրը Ինչպես գեղեցիկ տեսք ունենալ՝ առանց դիմահարդարման Ինչու՞ է հղիության ընթացքում սրտխառնոց առաջանում Հայաստանի արտաքին պարտքը նվազել է Կենսաթոշակային բյուրակրատիան՝ լիկվիդացիոն փուլում 100 օր. Զբոսաշրջության օրակարգը Ռեկորդային աճը չի բավարարում պետությանը Մեզ այսօր նման երգեր շատ են պետք. Սոֆի Մխեյան՝ «Լեբլեբիջիների Խմբերգը» Անհրաժեշտ խորհուրդներ, որոնք պետք է իմանա ցանկացած մայրիկ Տորթ, որը կարելի է պատրաստել խստագույն դիետայի ժամանակ 7-ամյա «Թեյլոր Սվիֆթը» ցնցել է տաղանդների շոուի ժյուրիին Ակտիվացված ածուխի անհավատալի օգտակար հատկությունները Ի՞նչ է ծուլությունը և որոնք են դրա պատճառները 11 պատմական կերպարներ, որոնք ոգեշնչել են «Գահերի խաղ» հեռուստասերիալի ստեղծողներին 7 բան, որ պետք է իմանա ձմռանը մեքենա վարող յուրաքանչյուր վարորդ Facebook-ի տականքների սեզոնը բացվեց Հակաքաղցկեղային հատկություններով համեմունք Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարները՝ Դուբայից Տղամարդը պարբերաբար թարմացրել է մահացած կնոջ ֆեյսբուքյան էջը Բացառիկ. «Samsung Galaxy S8»-ը կօգնի հոգալ սեփական առողջության մասին Ով է Լիլիթ Հովհաննիսյանի իրենից էլ գեղեցիկ քույրը (լուսանկարներ) Մերի Մակարյանի ինքնատիպ ոճը, որը ոչ բոլորին դուր կգա Նշաններ, որոնք մատնում են կնոջ զգացմունքները Զվարճալի լուսանկարներ՝ հղի կանանց մասին Իվետա Մուկուչյանի ամենասկանդալային լուսանկարը Կրկին հոսանքազրկումներ՝ հունվարի 18-ին Տղամարդու և կնոջ ընկերության 10 առավելություն Հայ հայտիների մայրերը (լուսանկարներ) Ի՞նչ չի կարելի ուտել դատարկ ստամոքսին Հայուհու նվերն՝ Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին Հրաշալի ֆիլմ՝ Դեն Բիլզերյանի մասնակցությամբ. Парни со Стволами (2016) Արտակարգ դեպք՝ Երևանում. տղամարդը հիվանդանոցի 2-րդ հարկից ցած է նետվել Ապրիլյան հերոսի վերջին հեռախոսազրույցը՝ սիրած աղջկա հետ (լուսանկար)
website by Sargssyan