Քանի գիծ կա ձեր դաստակին՝ 4, թե 3. ստուգեք և իմացեք՝ ինչ է դա նշանակում

Խիրոմանտիան հայտնի է դեռ վաղ ժամանակներից։ Marketium.ru կայքը գրում է, որ այն մշակվել է աստղագետների կողմից։ Առաջին անգամ դրա մասին հիշատակվել է չինական գրքերից մեկում, հետագայում այն բավական արագ տարածվել է ամբողջ Արևելյան Ասիայում։ Մի փոքր ուշ այն հասել է նաև Եվրոպա։ Այսօր խիրոմանտիան տարածված է ամբողջ աշխարհում։ Կարդալու միջոցներից մեկը դաստակներն են։ Դաստակներին յուրաքանչյուրս գծեր ունենք։ Ամենից հաճախ հանդիպում են 2-3 գծեր, բայց կարող են լինել նաև 4-ը։ Նրանցից յուրաքանչյուրն իր նշանակությունն ունի և կարող է պատմել մարդու կյանքի կարևոր կողմերի մասին։ Իսկ առաջին գծի շնորհիվ կարելի է նկատել առողջության հետ կապված խնդիրները։

Ահա թե ինչ է նշանակում գծերից յուրաքանչյուրը

Առաջին՝ ամենակարևոր գիծը, որը պատմում է մարդու առողջության մասին։ Եթե այն առանց ընդհատումների է և հստակ, նշանակում է՝ ամեն ինչ կարգին է։ Եթե այն վատ է երևում, դա խոսում է մարդու թուլությունների մասին։ Գոյություն ունի նաև սեռային տարբերություն։ Եթե այս գիծը դժվարությամբ է երևում, դա կարող է որոշակի գինեկոլոգիական խնդիրների նշան լինել։ Տղամարդկանց դեպքում կարող են լինել խնդիրներ շագանակագեղձի և ռեպրոդուկտիվ համակարգի հետ։

Երկրորդ՝ այս գիծը չափում է հարստության մակարդակը։ Եթե այն հստակ է, մարդուն սպասվում է վառ և ապահովված ապագա։

Երրորդ՝ այս գիծը ցույց է տալիս իշխանության մակարդակը, որը կունենաք։ Որքան լավ է երևում այս գիծը, այնքան արդյունքն ավելի լավն է։ Եթե այն հստակ է և առանց ընդհատումների, դուք շատ ազդեցիկ մարդ կդառնաք։ Երեք գծերի առկայությունը երաշխավորում է, որ մարդը կապրի 69-84 տարի։

Չորրորդ՝ հազվադեպ է հանդիպում։ Այն կապված է երրորդի հետ։ Այս գծի առկայությունը նշանակում է, որ դուք ոչ միայն իշխանություն կունենանք, այլև ամուր դիրք կյանքում, որը ձեզ հետ կլինի ողջ կյանքում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում