USD
EUR
RUB

Ապրիլին ոտքը կորցրած Արմանը տոների ժամանակ աջակցել է հաշմանդամ երեխաներին

med.news.am-ը գրում է.

2016-ի ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ոտքը կորցրած Արման Ավետիսյանը ամանորյա տոների ժամանակ մասնակցել է «Փյունիկ» Հաշմանդամների հայկական ասոցիացիայի կազմակերպած միջոցառումներին եւ Ձմեռ Պապի շորերով նվերներ էր բաժանում հաշմանդամ երեխաներին եւ ոգեւորում նրանց։

NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում Արմանի հարազատները պատմեցին, որ այդ միջոցառումները ոգեւորել են նաեւ հենց նրան, նա լավ տրամադրությամբ էր տուն վերադառնում։ Չնայած դրան՝ ամանորյա տոներին Արմանը մի փոքր լարված էր եւ տխուր. նա հիշում էր զոհված ընկերների մասին, որոնց հետ միասին ծառայել էր, եւ որոնց ընտանիքները Նոր տարին գերեզմանոցում են նշել։ Տոների ժամանակ Արմանն այցելել է զոհված ծառայակիցների հարազատներին եւ ընկերներին, որպեսզի աջակցի նրանց։

Ինչ վերաբերում է Արմանի առողջությանը, նա արդեն լիովին վարժվել է պրոթեզին եւ կարող է դրանով նորմալ քայլել։ Ճիշտ է, վերջին ժամանակներս նրան մի քիչ խանգարում են բեկորները, որոնք մնացել են ոտքերի մեջ եւ ժամանակ առ ժամանակ հիշեցնում են իրենց մասին։ Բժիշկներն ասում են, որ այդ բեկորները հեռացնելն անիմաստ է, դրանք 100–ից շատ են ու շատ մանր, այդ պատճառով էլ դրանք վիրահատական ճանապարհով հեռացնելը կարող է խնդիրներ առաջացնել, քան լուծել դրանք։ Բժիշկների խոսքով՝ բեկորների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, ինքնուրույն դուրս կգան։ Արմանի ոտքից արդեն 2 բեկոր դուրս են եկել։

Արմանը կորցրել էր թաթը թշնամու նռնակի պայթյունի հետեւանքով այն պահին, երբ փորձում էր կրակի տակից դուրս բերել իր հրամանատարին՝ լեյտենանտ Աշոտ Շահբազյանին:

Երբ օգնությունը տեղ էր հասել, Արմանն արդեն արնաքամ էր լինում։ Որոշում են նրան առաջինը դուրս բերել կրակի գոտուց՝ որպես ծանր վիրավորի: Դիրքերից իջեցնելիս Արմանը եւս մեկ բեկորային վիրավորում է ստանում: Հրամանատար Շահբազյանի հետեւից նույն պահին գնալ չեն կարողանում, իսկ հետո արդեն ուշ է լինում:

Արմանին տեղափոխում են մոտակա հոսպիտալ, որտեղ անմիջապես անդամահատում են ոտքը, իսկ հետո տեղափոխում Երեւան՝ կենտրոնական զինվորական հոսպիտալ: Այստեղ նա երկու վիրահատության է ենթարկվում:

Արմանի մայրը՝ Քնարիկը, պատմում է, որ միայնակ մայր է, Արմանը նրա միակ որդին է: Ծնունդով Արարատից են, բայց սեփական տանիքը չունեն, ստիպված են բնակարան վարձել:

Ընտանիքին օգնելու ցանկություն ունեցողները կարող են փոխանցում կատարել հետեւյալ հաշվեհամարներին.

ՎՏԲ-Հայաստան բանկ

Քնարիկ Ավետիսյան

Հեռ. - 093-59-05-56, 077-33-90-97

16041036918700 AMD

16041036918702 EUR

16041036918703 RUR

16041036918701 USD

loading...
Լրահոս
ՀՀ-ն «հրապուրել է» 20-25 հազար իրանցու Կինոինդուստրիան՝ պետության օրակարգում ՀՀ-ԱՄԷ գործարարները՝ մեկ սեղանի շուրջ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության ետևում Իսլամական պետության կանգնած լինելը տարօրինակ չէր Մեծ պահք, օր քսանվեցերորդ Քանի որ այսօր մեր տոնն է, տոնական լուր հայտնենք «Ալ-Կաիդա»-ն Սիրիայում գրավում է նոր բնակավայրեր Պետական միջոցները ընդլայնվում են Այս նկարներից հետո պարզ է դառնում, թե որտեղ է քաղաքի լռությունը... Տգեղ աղջիկներ չկան... Գեղեցկություններ տարբեր երկրներից Համաստեղության նշանների կրեատիվ տարբերակներ Լքված ամրոցների գեղեցկությունները...լուսանկարներ Տղամարդը որոշեց դիահերձել մահացած շնաձկանը... Հետոն ավելի հուզիչ է. տեսանյութ 20 իրեր, որոնք շատ անհրաժեշտ են ամառանոցի համար Դուք կհամարձակվե՞ք այս նկարները մինչև վերջ նայել... Դուք կզարմանաք, երբ իմանաք, թե ինչով են զբաղվում այս գեղեցկուհիները Ինչո՞ւ են կանայք տղամարդկանցից ուշ մահանում... էս մեր Վարչապետը գուկա Գյումրի, կսե... անեկդոտ Վախենալու չէ ինչքան անձնագրի նկարը, որքան նրա պատճեն. լուսանկարներ Եվրատեսիլ 2017թ., Արծվիկը հանդես կգա Fly With Me երգով... հավանե՞լ եք. տեսանյութ Իրանում, այ այսպիսի գեղեցիկ վայրեր կան. լուսանկարներ Full House 6-րդ եթերաշրջանի 2-րդ սերիան ամբողջությամբ 13 հայտնիներ, ովքեր չեն վախենում փոփոխություններից 5 գործողություն, որոնք չպետք է անել ուտելուց հետո... Բնության մեջ հազվադեպ հանդիպող սև կենդանիներ Ինչպես են հագնվում տարբեր երկրների աղջիկները Մի հավատա քո աչքերին... ուշադիր նայիր Հաց բերողի աճյունը Եռաբլուր պանթեոնում հողին հանձնելու գաղափարը ինձ դուր չի գալիս Կայացավ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի, երգահան Լիլիթ Յանի մենահամերգը Չպետք է վախենալ փոխել արտաքինը. 15 ապացույցներ հայտնիներից Կարմիրի և սևի համադրությունը ոճային է ու գեղեցիկ Օրիգինալ ուտեստներ պատրաստված բրինձով Իտալիա, Գառդա լիճ, անկրկնելի բնություն. լուսանկարներ Մազերի գեղեցիկ զարդարանքներ. լուսանկարներ Փոքր երեխաներն ու մեծ շները միասին բարություն են. լուսանկարներ Coca-Cola-ի օգտագործման 10 միջոց, որոնք քչերը գիտեն H.A.Y.Q. խմբի Հրանտը ռուսական հեռուստաշոուի ժամանակ գտել է իրեն ծննդատանը լքած կենսաբանական մորը (տեսանյութ) 10 տարօրինակ երևույթներ տարբեր երկրներում, որոնք գեղեցիկ են համարվում Ապացույցներ այն մասին, թե ինչքան դժվար է երեխաներին նկարել
website by Sargssyan