USD
EUR
RUB

Զինվորական ավտոմեքենայի ողբերգական վթարի մանրամասները. ում մեղքով է տեղի ունեցել դեպքը

ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով ժամկետային զինծառայող Վարդան Մաթևոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

08.04.2016թ.` ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը:

Ավտոմեքենայում գտնվել է 11 զինծառայող, որոնցից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Լևիկի Մաթևոսյանը տեղում մահացել է, 6-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն: Մյուս 4 զինծառայողներին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը՝ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեքենան ունեցել է արգելակման համակարգի անսարքություններ, ինչի մասին իրավասու անձինք նախապես տեղյակ են եղել։

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի նյութաապահովման վաշտի պայմանագրային զինծառայող, վարորդ ԱԱզիզյանի, ավտոծառայության պետ, մայոր Կ.Վահանյանի, տեխնիկական ստուգման հսկիչ տեխնիկական կետի պետ, ենթասպա Հ.Հովհաննիսյանի կողմից ավտոմեքենայի շահագործման կանոնները խախտելու հետևանքով «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան շահագործվել է՝ արգելակման համակարգի անսարք լինելով հանդերձ։

Բացի այդ, նույն զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Գ.Գևորգյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով մարտական դիրքից գույքը և հերթապահություն իրականացնող անձնակազմը զորամաս են տեղափոխվել բեռնատար ավտոմեքենան համապատասխան նստարաններով չկահավորված և թափքը գույքով բեռնված։ Արդյունքում՝ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը, որի հետևանքով մեքենայում գտնվող շարքային Վարդան Լևիկի Մաթևոսյանը տեղում մահացել է, 6 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Ա.Ազիզյանին, Կ.Վահանյանին, Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), Գ.Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքը չարաշահելը, եթե դրանք էական վնաս են պատճառել):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

loading...
Լրահոս
Երկվորյակներն այսօր պետք է ուշադրություն դարձնեն բոլոր մանրուքներին․ փետրվարի 26-ի աստղագուշակ Ինչպես ունենալ բարակ գոտկատեղ Քոչարիի խրոխտ կատարում՝ Մատենադարանի դիմաց Արդյունավետ քսուք՝ սև կետերից ազատվելու համար Երբ իմանաք սպագետտի պատրաստելու այս բաղադրատոմսը՝ այլևս այլ կերպ չեք պատրաստի Հայկական «Stand up»-ի պարային գեղեցիկ կատարումը Գոնե նկարվելիս ձեզ կոռեկտ պահեք. Անատի Սաքանյանը՝ ամուսնու հետ Բոլորին տանջող հարց. արդյո՞ք Տաթևիկ Ադումյանը բաժանված է Մարջան Ավետիսյանն այս լուսանկարում ավելի գեղեցիկ է, քան Արփի Գաբրիելյանը Հիանալի կատարում՝ «The Voice» նախագծի ժյուրիի անդամներից (տեսանյութ) Ընտրեք սրտիկն ու պարզեք, թե ինչ է ձեզ սպասվում սիրո հարցում Երազում էր զինվորական դառնալ. զոհված զինծառայողի մասին պատմում են մտերիմները Լուսանկարներ՝ Լոռիում միկրոավտոբուսի վթարից. մեքենայում 14 ուղևորներ են եղել, այդ թվում՝ երեխաներ 5 Նշան՝ արդյո՞ք պատրաստ եք նոր հարաբերություններ սկսել Արփի Գաբրիելյանը երկար սպասված նորություն ունի Վարսակի պատրաստման նոր՝ անչափ համեղ բաղադրատոմս Ինչպես Դավիթ Աղաջանյանը հեքիաթի վերածեց սիրելիի՝ Աննա Դովլաթյանի տարեդարձը (լուսանկարներ, տեսանյութ) Ինչպե՞ս զսպել քաղցրի պահանջը Հակոբ Հակոբյանն այդպես էլ չդադարեց խառնվել դստեր անձնականին «Քարե դարդ»–ի նոր եթերաշրջանում Լոլոն նոր ընկեր կունենա. ի՞նչ զարգացումներ են զպասվում սիրելի սիթքոմում Էնրիկե Իգլեսիասի պրեմիերան 1 օրում հավաքել է մոտ 7 մլն. դիտում. Subeme la Radio Մխիթարյանը Պոգբային հայերեն է սովորեցնում (տեսանյութ) Բացառիկ ձայնագրություն. Ադրբեջանցիները խոսում են իրենց զոհերից Արփիի ինքնասպանության փորձը և Արամի փախուստը՝ «Կայարան» 108-րդ սերիայում Մինի պիցա՝ 10 րոպեում Բացառիկ տեսանյութ. ՊՆ-ն հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը հաստատող տեսանյութ է հրապարակել Առյուծներն այսօր պետք է հնարավորինս խիզախ ու անկեղծ լինեն․ փետրվարի 25-ի աստղագուշակ Գագիկ Սուրենյան. ոմանց թվում է՝ -22 աստիճան սառնամանիքը պետք է միանգամից վերածվեր +22 աստիճանի Ի՞նչ սկանդալ է առաջացրել 33-ամյա հայուհի Անժելա Սարաֆյանը 64-ամյա կինը երկվորյակների է լույս աշխարհ բերել (տեսանյութ) Զկրտոցից ազատվելու արագ տարբերակ Նոր լուսանկարներ՝ սառույցի տակ հայտնված Սևանից Անմիջապես զանգահարեք ոստիկանություն, եթե հասարակական զուգարանում տեսնում եք սա Որքա՞ն արագ դուք կկարողանաք հաղթահարել այս առաջադրանքը. ռեկորդը 4 վայրկյան է Հեռուստախանութները մոլորեցնում են սպառողին Արաբ երգչուհի Ապիր Նահմեյի հայերեն բացառիկ կատարումը Մածունով գաթա. հեշտ բաղադրատոմս Կենդանակերպի 3 ամենադժբախտ նշանները Ինչ կարող է պատմել սիրելի թիվը՝ ձեր մասին Դեպքերի անհավատալի արագ զարգացում. Արմենը կարողացավ բաժանել Հայկին և Սերինեին (տեսանյութ)
website by Sargssyan