USD
EUR
RUB

Արամ Մանուկյանը՝ պետական շահի խաչմերուկում

Տիգրանուհի Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Լարված բանակցություններից հետո, Վրաստանի կառավարությունը համաձայնության է եկել «Գազպրոմ» ընկերությության հետ. Հայաստան մատակարարվող ռուսական գազի դիմաց որպես տարանցիկ վճար 10% հումքային չափաբաժնի փոխարեն Վրաստանին կվճարվի ֆիքսված գումար: Բացի այդ, Վրաստանին անհրաժեշտ լրացուցիչ գազի ծավալները «Գազպրոմ»-ը կմատակարարի նախկինում պայմանավորված 215 ԱՄՆ դոլարի փոխարեն 185 դոլարով՝ յուրաքանչյուր 1000խ/մ-ի դիմաց:

Հետաքրքական է, որ մեկ օր առաջ, անդրադառնալով Գազպրոմի և Վրաստանի կառավարության միջև բանակցություններին, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը զարմանալիորեն վստահ հայտարարել էր, թե «թե անտրամաբանական էր մտածել, որ հարևանը պատրաստ կլինի հրաժարվել իր շահույթից, հատկապես, որ բնական վառելիքի սպառման ծավալները գնալով կրճատվում են Հայաստանում», հավելելով, թե՝ «այստեղ որևէ մեկին մեղադրել պետք չէ: Ես մեղադրում եմ մերոնց, որ հույս են կապել ինչ-որ մի երևակայական, ոչ-ռեալ պրոեկտի հետ, որը չիրականանալու ավելի շատ շանս ունի»:

Չխորանալով Արամ Մանուկյանի հայտարարության մանրամասների մեջ, որտեղ նա անվստահություն էր հայտնում «կառավարության բռնած գործի», այնուամենայնիվ պետք է զարմանքով նշեմ, որ խիստ տարօրինակ էր Արամ Մանուկյանի անադեկվատ պահվածըք:

Ստացվում է, որ մեր պատգամավորները, քաղաքական ուժերը ավելի շահագրգռված են ոչ հայանպաստ լուծումներով, միայն թե դա իրենց հնարավորություն տա քննադատությունների սլաքն ուղղել իշխանությունների դեմ, հատկապես, որ առջևում խորհրդարանական ընտրություններ են:

Այսօրվա բանակցությունների հաջող ընթացքը Գազպրոմի և Վրաստանի կառավարության միջև, որն ակնհայտ բխում էր Հայաստան պետության շահերից երևի տխրեցրել է Մանուկյանին, քանի որ վերջինս իրադարձություններից առաջ ընկնելով, դեռ մեկ օր առաջ «գուժում» էր պրոցեսի բացասական ելքի ու կառավարության «ոչ ողջամիտ» կանխատեսումների մասին:

Քաղաքական ուժերին, գործիչներին անհրաժեշտ է հիշեցնել, որ խորհրդարանում ներկայություն ապահովելը ոչ թե նպատակ է, նպատակներին հասնելու միջոց և դրան պետք է հասնել ոչ թե Հայաստանի շահերի ոտնահարման, այլ այդ շահերն առաջ մղելու ճանապարհով:

Լրահոս
Գտա Սերժ Թանգյանը հայտարարում է 5,000 ԱՄՆ դոլար մրցանակով երաժշտական մարտահրավեր Հանրահայտ ծովանկարիչ Այվազովսկու ձմեռային բնանկարները Սահմանապահ Ոսկեպարում հոգևոր կրթության օջախի բացումն ազդարարվեց Վերջապես ղողանջ կլսվի նաև Ախթալայում 33 ժամ, 2 րոպե և 41 ժամ անընդմեջ նվագ. հայ ջութակահարը՝ Գինեսի ռեկորդակիր Հայոց մարտիկներ Արցախի անկախությունը հայ ժողովրդի իրավունքն է. Արամ Ա Կաթողիկոս Ընկածները Աշնան դեմ «ՌեԱնիմանիա» անիմացիոն կրթաթոշակ - 2017 Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Դուռը բացվեց. մտնող չեղավ Երուսաղեմի հայերը զինվորներ են, որոնք պահպանում են մեր սրբությունները Առավոտը Սելիմի քարավանատունը 685 տարեկան է Իրիկուն Սիրեցի, յարս տարան Այսօր հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մահվան 60-րդ տարելիցն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բեռլին Սերժ Թանկյանը ներկա էր իր հեղինակած սիմֆոնիայի փորձին Երբ տեսնում եմ տղայիս, աշխարհը մոռանում եմ. Արթուր Աբրահամ Առյուծը և մարդը Տերևաթափ Այրի կինը և խորթ որդին Պատերազմը խաթարում ու շեղում է մարդկային ճակատագիրը. «Եվա» ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը՝ նկարահանման ընթացքի ու Օսկարին մասնակցելու մասին Չկաս ու չես լինելու Ամենից լավ տունը Աղվեսը և թղթատար գայլը Լոյս զուարթ Մի կորցրեք ձեր վստահությունը. Քրիստոսը խոստանում է Չքնաղ երազ Եթե Մարոն Ինչու է ֆինանսիստն աշխատել կինոյի մասին օրենքի նախագծի վրա Համերգը լավ առիթ էր, որպեսզի վանքի հարակից համայնքների բնակիչներն ու հյուրերը հաղորդակցվեն մաեստրո Չեքիջյանի և նրա ղեկավարած երգչախմբի արվեստի հետ Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը՝ ՆԱՄ-ում «Միչիգանի հայակական եկեղեցու հոգևոր հովվի առաջարկն էր ստեղծել եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող երկ» Մե՞ծ եմ, ասե՛ք, թե՞ փոքրիկ «Ժամանակին տպավորված էի երտասարդների անգրագիտությամբ»
website by Sargssyan