USD
EUR
RUB

Ադրբեջանի նախագահը կրկին հոխորտացել է` չմոռանալով սպառնալիքները

Ալիևը կառավարության ընդլայնված նիստում, որը նվիրված է եղել 2016թ. սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների ամփոփմանը, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և դեկտեմբերին Չինարիի վրա ադրբեջանական դիվերսիոն հարձակմանը։ Խոսելով այդ միջադեպի կապակցությամբ ՀԱՊԿ-ի արձագանքի մասին՝ Ալիևը հայտարարել է. «ՀԱՊԿ-ի նախկին ղեկավարները քաղաքական մեծ սխալ են գործել՝ որդեգրելով հայամետ դիրքորոշում և կիրառելով անընդունելի ձևակերպումներ (ԼՂՀ)։Այսօր մենք գիտենք նրանց ճակատագիրը։ Մենք ցանկանում ենք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը և մեր դրոշը պարզել կորսված բոլոր հողերում։

Մենք կլուծենք խնդիրը։ Ապրիլյան բախումները զգալի քայլ դարձան այդ ուղղությամբ։ Մենք ունակ ենք յուրաքանչյուր պահի հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Ստատուս- քվոն անընդունելի է, և պետք է փոխվի»։

Բաքվին իր աջակցությունն է հերթական անգամ հայտնել Անկարան: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դեսպանների 9-րդ կոնգրեսի նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան աջակցում և միշտ աջակցելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. «Թուրքիան հատուկ կապեր ունի Կովկասյան տարածաշրջանի հետ։ Անկարան մոտենում է Կովկասի տարածաշրջանում կայունության ու զարգացման վերաբերյալ իր նպատակներին։ Անկարան պաշտպանելու է արտերկրում գտնվող բարեկամ ժողովուրդների իրավունքները»։

Առհասարակ, մենք նորից հայտնվել ենք նույն շրջանի մեջ` անվերջ պտտվելով: Մինչդեռ ապրիլյան պատերազմից հետո, թվում էր, թե հայկական կողմի դիրքերն էլ ավելի պետք է ամրապնդվեին, հայկական դիվանագիտությունը պետք է լուրջ հաջողություններ արձանագրեր:

Բայց… Ունենք այն, ինչ ունենք: Կրկին Ադրբեջանը շարունակում է սպառնալ, իսկ հայկական կողմը` իր ունեցած փաստերով, սկսած ապրիլյան պատերազմից մինչև դեկտեմբերի 29-ի դիվերսիոն ներխուժման փորձն ու զոհերը, ոչ մի էական հաջողության չի հասնում:

Փոխարենն ունենք Նալբանդյան Էդվարդի` տարիներ շարունակ հնչող ֆրազները` «բոլորը գիտեն, ով է մեղավոր…»:

«Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել»․ – այսպես է արձագանքում պաշտոնական Երևանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շեշտում է, թե երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց հետաքննության մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել. «Հուսով ենք, որ եռանախագահները հետևողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսևորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում», – ասում է Նալբանդյանը՝ ըստ էության դիվանագիտական լեզվով որոշակիորեն քննադատելով եռանախագահների հայտարարությունը:

Պաշտոնական Երևանը մշտապես բավարարվում է այսքանով` հայտարարելով, թե հասցեական հայտարարությունների համար քաղաքական կամք է պետք:
Բայց հարց է ծագում` իսկ ո՞րն է հայկական կողմի «քաղաքական կամքը»` դիվանագիտական ճակատում հասնել առավելագույնի, այլ ոչ թե տարիներ շարունակ ասել` «բոլորը գիտեն, թե ով է մեղավոր»:

Հետո ի՞նչ, որ գիտեն… Եվ ի՞նչ է փոխվում դրանից…

Որքա՞ն պետք է հայկական դիվանագիտության միակ հույսը հայ զինվորը լինի…

Թամար Բագրատունի

loading...
Լրահոս
ՀՀ-ն «հրապուրել է» 20-25 հազար իրանցու Կինոինդուստրիան՝ պետության օրակարգում ՀՀ-ԱՄԷ գործարարները՝ մեկ սեղանի շուրջ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության ետևում Իսլամական պետության կանգնած լինելը տարօրինակ չէր Մեծ պահք, օր քսանվեցերորդ Քանի որ այսօր մեր տոնն է, տոնական լուր հայտնենք «Ալ-Կաիդա»-ն Սիրիայում գրավում է նոր բնակավայրեր Պետական միջոցները ընդլայնվում են Այս նկարներից հետո պարզ է դառնում, թե որտեղ է քաղաքի լռությունը... Տգեղ աղջիկներ չկան... Գեղեցկություններ տարբեր երկրներից Համաստեղության նշանների կրեատիվ տարբերակներ Լքված ամրոցների գեղեցկությունները...լուսանկարներ Տղամարդը որոշեց դիահերձել մահացած շնաձկանը... Հետոն ավելի հուզիչ է. տեսանյութ 20 իրեր, որոնք շատ անհրաժեշտ են ամառանոցի համար Դուք կհամարձակվե՞ք այս նկարները մինչև վերջ նայել... Դուք կզարմանաք, երբ իմանաք, թե ինչով են զբաղվում այս գեղեցկուհիները Ինչո՞ւ են կանայք տղամարդկանցից ուշ մահանում... էս մեր Վարչապետը գուկա Գյումրի, կսե... անեկդոտ Վախենալու չէ ինչքան անձնագրի նկարը, որքան նրա պատճեն. լուսանկարներ Եվրատեսիլ 2017թ., Արծվիկը հանդես կգա Fly With Me երգով... հավանե՞լ եք. տեսանյութ Իրանում, այ այսպիսի գեղեցիկ վայրեր կան. լուսանկարներ Full House 6-րդ եթերաշրջանի 2-րդ սերիան ամբողջությամբ 13 հայտնիներ, ովքեր չեն վախենում փոփոխություններից 5 գործողություն, որոնք չպետք է անել ուտելուց հետո... Բնության մեջ հազվադեպ հանդիպող սև կենդանիներ Ինչպես են հագնվում տարբեր երկրների աղջիկները Մի հավատա քո աչքերին... ուշադիր նայիր Հաց բերողի աճյունը Եռաբլուր պանթեոնում հողին հանձնելու գաղափարը ինձ դուր չի գալիս Կայացավ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի, երգահան Լիլիթ Յանի մենահամերգը Չպետք է վախենալ փոխել արտաքինը. 15 ապացույցներ հայտնիներից Կարմիրի և սևի համադրությունը ոճային է ու գեղեցիկ Օրիգինալ ուտեստներ պատրաստված բրինձով Իտալիա, Գառդա լիճ, անկրկնելի բնություն. լուսանկարներ Մազերի գեղեցիկ զարդարանքներ. լուսանկարներ Փոքր երեխաներն ու մեծ շները միասին բարություն են. լուսանկարներ Coca-Cola-ի օգտագործման 10 միջոց, որոնք քչերը գիտեն H.A.Y.Q. խմբի Հրանտը ռուսական հեռուստաշոուի ժամանակ գտել է իրեն ծննդատանը լքած կենսաբանական մորը (տեսանյութ) 10 տարօրինակ երևույթներ տարբեր երկրներում, որոնք գեղեցիկ են համարվում Ապացույցներ այն մասին, թե ինչքան դժվար է երեխաներին նկարել
website by Sargssyan