USD
EUR
RUB

Ալիևի կապիկությունը

Կառավարության այս տարվա առաջին նիստի ելույթում Իլհամ Ալիեւը պնդել է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է ռազմական ճանապարհով լուծել ԼՂ խնդիրը: Նա ասել է, որ ձեռք են բերվել գերճշգրիտ զինատեսակներ, որոնց մի մասը ցուցադրվել է, մյուսը՝ ոչ:

«Դրանք կցուցադրվեն իրենց տեղում եւ ժամանակին»,- եզրափակել է նա:

2017 թվականն, այսպիսով, Ադրբեջանի քաղաքական օրակարգին որեւէ նորություն չի բերի: Իշխող վարչախումբը հայտնի երկարականջի համառությամբ շարունակում է շեշտը դնել սպառազինությունների մրցավազքի եւ պատերազմի վերսկսման սպառնալիքով իր համար նպաստավոր արդյունքի հասնելու ռազմավարության վրա: Դա ակնհայտ է:

Մյուս կողմից, սակայն, ալիեւյան քարոզչությունը բառիս բուն իմաստով դռնեդուռ է ընկել՝ աշխարհի որեւէ անկյունում գտնելու մի էթնիկ հայի, որը կարող է հարցազրույց տալ ադրբեջանական լրատվամիջոցի: Արդեն նույնիսկ էական չէ, թե ինչի մասին է նա խոսելու: Կարեւորը՝ ունենալ հայկական ծագումով վիզավի, ներկայացնել նրան որպես հայ-ադրբեջանական հաշտության Բաքվի պլատֆորմի ջատագովի:

Բաքվի քարոզչամեքենան այնքան է հրապուրվել հատուկ ծառայություններից իրեն մատուցած գաղափարով, որ չի նկատում, թե ինչքան է ծիծաղելի դառնում:
Բանն այն է, որ եթե խոսքն իրոք լուրջ նախաձեռնության մասին է, ապա ինչու՞ դրան չեն միանում ադրբեջանական հասարակության նոր ներկայացուցիչներ՝ գրողներ, արվեստագետներ, իրավապաշտպաններ, շարքային քաղաքացիներ... Ինչու՞ ադրբեջանական մամուլը չի հրապարակում նրանց հետ հարցազրույցներ:

Չէ՞ որ հաշտության պլատֆորմին միայն հայկական ծագմամբ անձանց միանալն արդեն իսկ նոնսեն է: Մանավանդ որ այդ մարդիկ գրեթե առանց բացառության Հայաստանից եւ Արցախից դուրս են բնակվում, եւ նրանց կարծիքը որեւէ նշանակություն չի կարող ունենալ:

Մի պահ, օրինակ, ենթադրենք, որ Ուկրաինայի հայ համայնքն ունի Աշոտ Ավանեսյան անունով ներկայացուցիչ, համարենք, որ նա իրոք APA գործակալությանը հարցազրույվ է տվել եւ ասել այն, ինչ նրա անունից ներկայացրել են ադրբեջանական լրատվամիջոցները: Կոպիտ ասած՝ հետո՞...

Ո՞վ է Ավանեսյանը, ո՞վ է Արցախի հարցում հաշվի նստում նրա տեսակետի հետ: Նա կարող է խոսել Դոնբասի եւ Կիեւի միջեւ հակամարտության կարգավորման իր տեսլականի մասին, որովհետեւ Ուկրաինայի քաղաքացի է:

Բաքվում մի՞թե չեն հասկանում, որ հիմարություն են անում, որ իրական հաշտության պլատֆորմի մասին կարելի կլինի խոսել միայն այն դեպքում, եթե նախաձեռնություն ցուցաբերեն Ադրբեջանի եւ Արցախի հասարակական կառույցների ներկայացուցիչները, եթե նրանք հանդիպեն եւ քննարկեն օրախնդիր հարցեր:

... Կառավարության նիստին ելույթում Իլհամ Ալիեւը քննադատել է ընդդիմախոսներին եւ հիշեցրել ժողովրդական ասացվածքը. «Երկու էշի գարի ջոկել չեն կարող, եկել՝ մեզ դաս են տալիս»: Իսկը սեփական արտադրության քարոզչության մասին է, որ իրոք երկու էշի գարի ջոկելու չափ հմտություն չունի, բայց այնպիսի աղմուկ-աղաղակ է բարձրացրել, ասես haqqin.az-ի աշխատասենյակներից մեկում օրուգիշեր անող Վահան Մարտիրոսյանն է լուծելու Արցախի հարցը:

Ի վերջո, եթե ամեն ինչ պիտի որոշվի պատերազմով, ինչպես Իլհամ Ալիեւն է ասել, ի՞նչ կարիք կա կապիկություն անել... Ինչպես ռուսներն են ասում՝ մարտադաշտը ցույց կտա, թե ով է ուժեղ...

Վահրամ Աթանեսյան

Նյութը ` hraparak.am

Լրահոս
Իջևան-­Նոյեմբերյան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 2 մարդ Ընկույզի պատիճը՝ մի շարք առողջական խնդիրների դեմ Սկանդալ՝ Կապանում. բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկան. Yerkir.am «Վերջապես մի դրական բան երևաց». Գագիկ Սուրենյան «Շատ համեստ, խելացի տղա էր». գյուղապետը՝ այսօր զոհված զինվորի մասին Բացառիկ լուսանկարներ՝ քիչ առաջ Արցախի դիրքերում մահացած Անդրանիկից Քիմ Քարդաշյանի ամենաբաց ու խայտառակ հագուստները Հայտնի է «Կյանք ու կռիվ 2.25 տարի անց» ֆիլմի մեծ էկրաններ բարձրանալու օրը Ինչպես գեղեցիկ տեսք ունենալ՝ առանց դիմահարդարման Ինչու՞ է հղիության ընթացքում սրտխառնոց առաջանում Հայաստանի արտաքին պարտքը նվազել է Կենսաթոշակային բյուրակրատիան՝ լիկվիդացիոն փուլում 100 օր. Զբոսաշրջության օրակարգը Ռեկորդային աճը չի բավարարում պետությանը Մեզ այսօր նման երգեր շատ են պետք. Սոֆի Մխեյան՝ «Լեբլեբիջիների Խմբերգը» Անհրաժեշտ խորհուրդներ, որոնք պետք է իմանա ցանկացած մայրիկ Տորթ, որը կարելի է պատրաստել խստագույն դիետայի ժամանակ 7-ամյա «Թեյլոր Սվիֆթը» ցնցել է տաղանդների շոուի ժյուրիին Ակտիվացված ածուխի անհավատալի օգտակար հատկությունները Ի՞նչ է ծուլությունը և որոնք են դրա պատճառները 11 պատմական կերպարներ, որոնք ոգեշնչել են «Գահերի խաղ» հեռուստասերիալի ստեղծողներին 7 բան, որ պետք է իմանա ձմռանը մեքենա վարող յուրաքանչյուր վարորդ Facebook-ի տականքների սեզոնը բացվեց Հակաքաղցկեղային հատկություններով համեմունք Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարները՝ Դուբայից Տղամարդը պարբերաբար թարմացրել է մահացած կնոջ ֆեյսբուքյան էջը Բացառիկ. «Samsung Galaxy S8»-ը կօգնի հոգալ սեփական առողջության մասին Ով է Լիլիթ Հովհաննիսյանի իրենից էլ գեղեցիկ քույրը (լուսանկարներ) Մերի Մակարյանի ինքնատիպ ոճը, որը ոչ բոլորին դուր կգա Նշաններ, որոնք մատնում են կնոջ զգացմունքները Զվարճալի լուսանկարներ՝ հղի կանանց մասին Իվետա Մուկուչյանի ամենասկանդալային լուսանկարը Կրկին հոսանքազրկումներ՝ հունվարի 18-ին Տղամարդու և կնոջ ընկերության 10 առավելություն Հայ հայտիների մայրերը (լուսանկարներ) Ի՞նչ չի կարելի ուտել դատարկ ստամոքսին Հայուհու նվերն՝ Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին Հրաշալի ֆիլմ՝ Դեն Բիլզերյանի մասնակցությամբ. Парни со Стволами (2016) Արտակարգ դեպք՝ Երևանում. տղամարդը հիվանդանոցի 2-րդ հարկից ցած է նետվել Ապրիլյան հերոսի վերջին հեռախոսազրույցը՝ սիրած աղջկա հետ (լուսանկար)
website by Sargssyan