USD
EUR
RUB

Հայ-վրացական էլեկտրահաղորդման օդային գծի «մակետը»

Մանե Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Գերմանիայի զարգացման վարկերի (KfW) բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանների կառուցման ծրագրի իրականացման կապալառու կազմակերպությունների ընտրության նպատակով հայտարարված միջազգային մրցույթի հայտատուները հայտնի կդառնան փետրվարի առաջին տասնօրյակում։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի և ենթակայանների կառուցման համար սահմանված է 2017թ. փետրվարի 6-ին, էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման համար՝ փետրվարի 8-ին:

Ծրագրի իրականացման նպատակն է միացնել հայկական և վրացական էլեկտրաէներգետիկական համակարգերը` վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով։ Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ օդային գծի միջոցով: Արդյունքում` Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում` 2019թ. կհասցվի 350 ՄՎտ-ի։
Առաջին փուլի իրականացման նպատակով ներգրավվել են շուրջ 188 մլն եվրոյի վարկային և դրամաշնորհային միջոցներ։

Ծրագիրը կշարունակվի նաև դրանից հետո։ Երկրորդ փուլի միջոցառումների իրականացման արդյունքում Հայաստան-Վրաստան գծով էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 2021թ. կհասնի 700 ՄՎտ-ի, իսկ վերջնական փուլում` ելնելով շուկայի և տարածաշրջանային համագործակցության պահանջներից՝ 1050 ՄՎտ-ի:

Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցմամբ կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային հյուսիս-հարավ՝ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան փոխշահավետ համագործակցության զարգացումը:

Լրահոս
Խնձորի այգին. Ստեփան Զորյան Հեքիաթ. Կիկոսի մահը Կտակ. Իսահակյան Շիրա´զ ջան, քու ցավը տանեմ, եկել եմ, որ մոտիկից քու կենացդ խմեմ Մեր մանկության խաղերը. «Կատուներ և մկներ» Հեքիաթ. «Ձախորդ Փանոսը» Վազգեն Ա Պալճյան. կենսագրություն «Վերջը». Վազգեն Սարգսյան Գեղեցկություն ասված աստծու լույսը. Հրանտ Մաթևոսյանը` Վահան Տերյանի մասին Մեր մանկության խաղերը. «երիցուկ» Նավավար. Ալեքսանդր Ծատուրյան Կանաչ դաշտը. Հրանտ Մաթևոսյան Ասույթներ Շիրազի մասին Փուչիկներով խաղ փակ տարածության մեջ Հեքիաթ. «Կախարդական լավաշը» Ո՞ւր էիր Աստված Հայ Հոգին Հայոց վիշտը «Հայոց Դանթեականը». Հովհաննես Շիրազ Կոմիտասի կենսագրությունը Ղողանջ Եղեռնական Մահուան տեսիլք ՁՈՆ Ամենայն սրտով բողոքում եմ ես «Սասնա Ծռեր» (Սասունցի Դավիթ) Հեքիաթ. Պույ Պույ Մուկիկը Դանիել Վարուժանի և Արաքսիի սիրո պատմությունը Գառ-Ախպերիկ Մեր մանկության խաղերը: Գուշակիր մասնագիտությունը Թումանյանի կենացն ու Անդրանիկի առաջարկը Կընտրե՜մ, կընտրե՜մ… Աշխարհի ցավով Ավետիք Իսահակյանի նամակը Շուշանիկին Ազգային ավանդական խաղեր: 7 քար Պինգվին Վինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով Հեքիաթ։ Գտնված երազ Խորհրդավոր Ծերունին Ազգային ավանդական խաղեր։ Լախտախաղ Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն
website by Sargssyan