USD
EUR
RUB

Տուգանքները այլևս չեն կրկնապատկվի

Միքայել Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հայաստանում գրեթե բոլոր վարորդներն առերեսվել են վարչական տուգանքների կրկնապատկման խնդրի հետ: Եղել են դեպքեր, երբ վարորդները պատշաճ չծանուցվելու, կամ ուղղակի հնարավորության բացակայության պատճառով չեն կարողացել վճարել տուգանքները սահմանված ժամկետում: Ճիշտ ժամանակին չվաճերու պատճառով տուգանքները կրկնապատկվել են, ինչն էլ ավելի է բարդացրել վարորդների վիճակը և ինչ-որ տեղ դժգոհություն առաջացրել: Եղել են այնպիսի մարդիկ, ովքեր իրենց դժգոհությունը արտահայտել են դատարան դիմելու եղանակով, ինչը համաձայնվեք անիմաստ ժամանակի կորուստ է, քանի որ տուգանքների կրկնապատկվելը ամրագրված է օրենքով: Այս խնդրի կարգավորումը պահանջում է օրենսդրական լուծում, միայն այդ դեպքում հնարավոր կլինի խնայել ինչպես միջոցները, այնպես էլ՝ ժամանակը: Հաշվի առնելով, որ մենք այլևս չունենք ծանուցման համակարգի խնդիրներ (դրանք վարչապետի հանձնարարությամբ իրականացվելու են էլեկտրոնային եղանակով), ստացվում է, որ չվճարելու հիմնական պատճառը կարող է լինել միայն հնարավորության բացակայությունը: Օրերս տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում, գործադիրը հավանություն է տվել Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին և հաստատել դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Հայեցակարգը, մասնավորապես, անդրադառնում է Ճանապարհային ոստիկանության համակարգում առկա իրավիճակին և խնդիրներին,տվյալ խնդիրների լուծման հիմնական ուղղություններին և անհրաժեշտ միջոցառումներին և ակնկալվող արդյունքներին: Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է համակարգի բարեփոխումներին ուղղված 24 միջոցառում, ինչը կնպաստի բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի, ճանապարհային պատահարների թվի և հետևանքների նվազեցմանը, վարչական բեռի թեթևացմանը: Մասնավորապես՝ առաջարկվում է հանել (դադարեցնել) տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը: Արդյունքում ակնկալվում է ունենալ տուգանքների հաշվարկման և գանձման առավել պարզ և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առավել արդյունավետ համակարգ, ինչը հնարավորություն կտա ճշգրիտ կիրառել վճարային կազմակերպությունների կողմից տուգանքի վճարումն ընդունելու՝ Ճանապարհային ոստիկանությունից տվյալներն առցանց ստանալու և դրա հիման վրա վճարումն ընդունելու համակարգը, որը կբացառի տուգանքների կրկնակի վճարման պահանջ ներկայացնելը կամ վճարված լինելու դեպքում տուգանքը հարկադիր կատարման ներկայացնելը:

Լրահոս
«Երազ» «Խարիսխը» «Արտիստին» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 25» Մեր մանկության խաղերը. «Թաշկինակ» «Փողոցի երգը» Թե ինչպես ինձ նահանգապետ ընտրեցին «Ճանապարհը» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 24» Մեր մանկության խաղերը. «Մուկ–կատու» «Պատուհանիս տակ» «Գունդը ափի մեջ» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 23» Մեր մանկության խաղերը. «Գայլն ու ոչխարը» Իմ գնալուց հետո դու աչք չփակես. վերև չնայես «Սովորականն անսովոր է» «Ազատություն» «Դու որ կարող ես» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 22» Մեր մանկության խաղերը. «Գայլ, թող գիշերենք քեզ մոտ» Ավետիք Իսահակյանի մասին «Ծառա Սիմոնը» «Մի մկան պատմություն» «Կյանքից թանկ բանը» «Արևի մոտ» «Արջն ու օձը» «Պանդուխտ որդին» «Կտակ» «Ասպետի սերը» «Ռավեննայում» «Մեկը չեղավ» «Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ» «Ահմեդի ուղտը» «Համբերանքի չիբուխը». Համառոտ «Քնքուշ լուսնի շուշան-փոշին» Սպիտակը ցուրտ է «Դա՛րդըս լացեք, սարի սըմբուլ» «Ալագյազ» «Քու՛յր իմ նազելի» «Թաթիկներըդ լուսեղեն»
website by Sargssyan