USD
EUR
RUB

Ադրբեջանն Արցախի դեմ drone war է նախապատրաստում

Արտյոմ Բալասանովը ֆեյբուքյան իր էջում գրել է.

Ադրբեջանում սկսվել է տեղական արտադրության "Zərbə" անօդաչու թռչող սարքերի փորձարկումներն ու մասայական արտադրությունը։ 2017թ.–ին նախատեսվում է ևս երկու տեսակի անօդաչուների արտադրության մեկնարկ։

Մարտի 4-ին ժամը 12:15-ին Արցախի զինված ուժերի հակաօդայինները շփման գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող Orbiter տեսակի անօդաչու թռչող սարք: Այդ մասին հայտնել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում։
Չմոռանանք, որ նախորդ տարի Ղարաբաղում ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը նույնպես բազմաթիվ անգամ և տարբեր նպատակների`հետախուզական, հարվածային, հրետանու կրակի ուղղորդում(корректировка огня) կիրառել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում իսրայելական արտադրության`կամիկաձեներ, իսկ այժմ սկսել է տարբեր տեսակի անօդաչուների սեփական արտադրությունը։

Ադրբեջանը քառօրյայից դասեր քաղելով հասկացել է անօդաչուների կիրառման արդյունավետությունը`Արցախի երկնքում կործանիչների կիրառությունը հանգեցնելու էր ՊԲ ՀՕՊ ուժերի հակազդմանն ու թե մարդկային`օդաչուներով Ադրբեջանը երբեք աչքի չի ընկել և արցախյան պատերազմում օգտվել այլազգի օդաչուների ծառայություններից, ինչպես նաև նյութական` միլիոնավոր դոլար արժեցող կործանիչների կորուստների։ Սեփական արտադրության անօդաչուները այդքան էլ թանկ չեն`Իսրայելից գնելու համեմատությամբ, այդ պատճառով Բաքուն որոշել է գնալ հետախուզական, հարվածային(կամիկաձե) և հետախուզա–հարվածային տիպի անօդաչուների արտադրությանը, ինչը հուշում է, որ Ղարաբաղում այդ տիպի զինատեսակներն ավելի լայնորեն են կիրառվելու։

ՊԲ–ը պետք է ամրապնդի ՀՕՊ համակարգն ու РЭБ համակարգերը։

Անօդաչուների զանգվածային կիրառության նպատակն է տնտեսել թե կործանիչ ավիացիան, թե մարդկային գործոնը բացառել`կործանիչի խոցումը բերելու է կամ անձնակազմի կորստին կամ նրանք կատապուլտայից օգտվելու պարագայում «ընկնելու» են ԼՂՀ տարածքում ու դառնան ադրբեջանական ագրեսիայի կենդանի վկաները`գերիներ, ինչը կունենա թե ռազմական, թե քաղաքական ծանր հետևանքներ Բաքվի ռեժիմի համար։
Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են թե հետախուզական`ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով`հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ–ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։

Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն`Երևան–Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։

loading...
Լրահոս
Արցախի տնտեսական խճանկարը վերջին տասնամյակում Հարկային և մաքսային բարեփումների երկրորդ էշելոնը Էներգետիկ ոլորտը նոր թափ է հավաքում ՀՀ-ն «հրապուրել է» 20-25 հազար իրանցու Կինոինդուստրիան՝ պետության օրակարգում ՀՀ-ԱՄԷ գործարարները՝ մեկ սեղանի շուրջ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության ետևում Իսլամական պետության կանգնած լինելը տարօրինակ չէր Մեծ պահք, օր քսանվեցերորդ Քանի որ այսօր մեր տոնն է, տոնական լուր հայտնենք «Ալ-Կաիդա»-ն Սիրիայում գրավում է նոր բնակավայրեր Պետական միջոցները ընդլայնվում են Այս նկարներից հետո պարզ է դառնում, թե որտեղ է քաղաքի լռությունը... Տգեղ աղջիկներ չկան... Գեղեցկություններ տարբեր երկրներից Համաստեղության նշանների կրեատիվ տարբերակներ Լքված ամրոցների գեղեցկությունները...լուսանկարներ Տղամարդը որոշեց դիահերձել մահացած շնաձկանը... Հետոն ավելի հուզիչ է. տեսանյութ 20 իրեր, որոնք շատ անհրաժեշտ են ամառանոցի համար Դուք կհամարձակվե՞ք այս նկարները մինչև վերջ նայել... Դուք կզարմանաք, երբ իմանաք, թե ինչով են զբաղվում այս գեղեցկուհիները Ինչո՞ւ են կանայք տղամարդկանցից ուշ մահանում... էս մեր Վարչապետը գուկա Գյումրի, կսե... անեկդոտ Վախենալու չէ ինչքան անձնագրի նկարը, որքան նրա պատճեն. լուսանկարներ Եվրատեսիլ 2017թ., Արծվիկը հանդես կգա Fly With Me երգով... հավանե՞լ եք. տեսանյութ Իրանում, այ այսպիսի գեղեցիկ վայրեր կան. լուսանկարներ Full House 6-րդ եթերաշրջանի 2-րդ սերիան ամբողջությամբ 13 հայտնիներ, ովքեր չեն վախենում փոփոխություններից 5 գործողություն, որոնք չպետք է անել ուտելուց հետո... Բնության մեջ հազվադեպ հանդիպող սև կենդանիներ Ինչպես են հագնվում տարբեր երկրների աղջիկները Մի հավատա քո աչքերին... ուշադիր նայիր Հաց բերողի աճյունը Եռաբլուր պանթեոնում հողին հանձնելու գաղափարը ինձ դուր չի գալիս Կայացավ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի, երգահան Լիլիթ Յանի մենահամերգը Չպետք է վախենալ փոխել արտաքինը. 15 ապացույցներ հայտնիներից Կարմիրի և սևի համադրությունը ոճային է ու գեղեցիկ Օրիգինալ ուտեստներ պատրաստված բրինձով Իտալիա, Գառդա լիճ, անկրկնելի բնություն. լուսանկարներ Մազերի գեղեցիկ զարդարանքներ. լուսանկարներ Փոքր երեխաներն ու մեծ շները միասին բարություն են. լուսանկարներ Coca-Cola-ի օգտագործման 10 միջոց, որոնք քչերը գիտեն
website by Sargssyan