USD
EUR
RUB

Պոտենցիալ հաստավզերը միշտ էլ ընտրելու են փաստացի հաստավզերի

Կոնստանտին Տեր-Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մեր փրկությունը մերիտոկրատիան է, բայց մենք դատապարտված ենք օխլոկրատիայի։ Համենայն դեպս՝ առաջիկա մի քանի տասնամյակներում օխլոսը դոմինանտ է լինելու, հետևաբար՝ լինելու է քաղաքական համակարգի այնպիսի ձև ու բովանդակություն, որը օխլոսի սրտով ու ընտրելով է։

Հայաստանը չափազանց փոքր երկիր է, որպեսզի մեզ մոտ լուրջ կուսակցական կուլտուրա զարգանա։ Դրա համար էլ, 25 տարվա մեջ ունեցել ենք մի վագոն կուսակցություններ, բայց չենք ունեցել գեթ մեկը, որը իրոք հենվեր գաղափարախոսության վրա։ Նաև դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ճամբարափոխությունը մեր քաղաքական գործիչների մոտ ամենասովորական երևույթն է։

Բազմակուսակցական համակարգի միակ հարաբերական օգուտը այն է, որ դրանում կուսակցություններն ու անհատները կամա, թե ակամա, դատապարտված են էվոլյուցիայի։ Ընդ որում՝ էվոլյուցիան պարտադիր չի, որ բերի հրեշտակային արդյունքի։ Քաղաքական «բնական ընտրությունը» նույն հաջողությամբ կարող է բերել ունիվերսալ տականքների ու ցինիկների «սինթեզման»։

Բայցևայնպես, փաստացի իրականությունը այն է, որ Հայաստանում առողջ պետության գրավականը «արժանիների իշխանություն» (մերիտոկրատիան հենց դա է) ունենալն է՝ անկախ այդ արժանիների կուսակցական պատկանելությունից, իսկ այդ արժանիները ոչ օդից են հայտնվելու, ոչ էլ փողոցից բերած լավ մարդը կարող է դառնալ այդպիսին։ Արժանի ասվածը ենթադրում է նախ կոմպետենտություն ու կամք՝ այդ կոմպետենտությունը ըստ նպատակի օգտագործելու համար, ոչ թե բարի ու մուճուկ մարդ լինել։ Բարի ու մուճուկ, սակայն ոչ կոմպետենտ մարդը ոչ պակաս չարիք է, քան հաստափոր թալանչին։

Սակայն, կրկնում եմ, նման արժանիների տեսակարար կշիռը կլինի փոքր ու նույնիսկ աննշան, քանի մենք ունենք կիսագրագետ ու ողորմություն խնդրելու սիրահար մեծամասնություն։ Այլ կերպ էլ չի կարող լինել, որովհետև ինչքան էլ «արժանին» բացատրի, թե որն է ճիշտ, որը սխալ, ինքը կպարտվի առաջին իսկ ֆեոդալին, ով օխլոսին փող, էպիլյատոր ու/կամ անպտղությունը բուժելու միջոց բաժանի։ Որովհետև օխլոսը այսօրվա օրով է ապրում ու «նաղդ քյարը թողած, նիսիայի հետևից չի ընկնում»։
Հետևաբար՝ պետք չի զարմանալ, որ խորհրդարանում ու ցանկացած այլ պետական մարմնում լռակյաց հաստավզերը ավելի շատ են, քան գրագետ ու բանիմաց կադրերը։ Երբ էլեկտորատիդ մեծ մասը ինքը մեծ հաճույքով կլիներ լռակյաց հաստավիզ, եթե դրա հնարավորությունն ունենար, պահանջարկը, այդ թվում՝ նաև քաղաքական պահանջարկը, չի կարող լինել այլ․ պոտենցիալ հաստավզերը միշտ էլ ընտրելու են փաստացի հաստավզերի:

loading...
Լրահոս
Արցախի տնտեսական խճանկարը վերջին տասնամյակում Հարկային և մաքսային բարեփումների երկրորդ էշելոնը Էներգետիկ ոլորտը նոր թափ է հավաքում ՀՀ-ն «հրապուրել է» 20-25 հազար իրանցու Կինոինդուստրիան՝ պետության օրակարգում ՀՀ-ԱՄԷ գործարարները՝ մեկ սեղանի շուրջ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության ետևում Իսլամական պետության կանգնած լինելը տարօրինակ չէր Մեծ պահք, օր քսանվեցերորդ Քանի որ այսօր մեր տոնն է, տոնական լուր հայտնենք «Ալ-Կաիդա»-ն Սիրիայում գրավում է նոր բնակավայրեր Պետական միջոցները ընդլայնվում են Այս նկարներից հետո պարզ է դառնում, թե որտեղ է քաղաքի լռությունը... Տգեղ աղջիկներ չկան... Գեղեցկություններ տարբեր երկրներից Համաստեղության նշանների կրեատիվ տարբերակներ Լքված ամրոցների գեղեցկությունները...լուսանկարներ Տղամարդը որոշեց դիահերձել մահացած շնաձկանը... Հետոն ավելի հուզիչ է. տեսանյութ 20 իրեր, որոնք շատ անհրաժեշտ են ամառանոցի համար Դուք կհամարձակվե՞ք այս նկարները մինչև վերջ նայել... Դուք կզարմանաք, երբ իմանաք, թե ինչով են զբաղվում այս գեղեցկուհիները Ինչո՞ւ են կանայք տղամարդկանցից ուշ մահանում... էս մեր Վարչապետը գուկա Գյումրի, կսե... անեկդոտ Վախենալու չէ ինչքան անձնագրի նկարը, որքան նրա պատճեն. լուսանկարներ Եվրատեսիլ 2017թ., Արծվիկը հանդես կգա Fly With Me երգով... հավանե՞լ եք. տեսանյութ Իրանում, այ այսպիսի գեղեցիկ վայրեր կան. լուսանկարներ Full House 6-րդ եթերաշրջանի 2-րդ սերիան ամբողջությամբ 13 հայտնիներ, ովքեր չեն վախենում փոփոխություններից 5 գործողություն, որոնք չպետք է անել ուտելուց հետո... Բնության մեջ հազվադեպ հանդիպող սև կենդանիներ Ինչպես են հագնվում տարբեր երկրների աղջիկները Մի հավատա քո աչքերին... ուշադիր նայիր Հաց բերողի աճյունը Եռաբլուր պանթեոնում հողին հանձնելու գաղափարը ինձ դուր չի գալիս Կայացավ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի, երգահան Լիլիթ Յանի մենահամերգը Չպետք է վախենալ փոխել արտաքինը. 15 ապացույցներ հայտնիներից Կարմիրի և սևի համադրությունը ոճային է ու գեղեցիկ Օրիգինալ ուտեստներ պատրաստված բրինձով Իտալիա, Գառդա լիճ, անկրկնելի բնություն. լուսանկարներ Մազերի գեղեցիկ զարդարանքներ. լուսանկարներ Փոքր երեխաներն ու մեծ շները միասին բարություն են. լուսանկարներ Coca-Cola-ի օգտագործման 10 միջոց, որոնք քչերը գիտեն
website by Sargssyan