Նոր Զելանդիայում գետն աշխարհում առաջին անգամ մարդու իրավունքներ Է ստացել

Նոր Զելանդիայում գետն աշխարհում առաջին անգամ մարդու իրավունքներ Է ստացել

Նոր Զելանդիայում Ուոնգանուի գետը դարձել Է աշխարհում առաջինը, որին օժտել են մարդու իրավունքներով, տեղեկացնում Է Guardian-ը:

Ուոնգանուիից մաորի ցեղախումբը, որը գետն իր նախնին Է համարում, 140 տարի պայքարում Էր, ոպեսզի այն կենդանի արարած ճանաչեն:

Նոր Զելանդիայի խորհրդարանի կողմից ընդունված նոր օրենքում Ուոնագուիին հասցված վնասը հավասարեցվում Է ցեղախմբին հասված վնասին, քանի որ նրանք մեկ ամբողջություն են համարվում: Բացի դրանից, գետն ստացել Է երկու խնամակալներ. մեկը ներկայացնում Է երկրի իշխանությունը, երկրորդը՝ ցեղախումբը:

Գետին մարդու իրավունքներով օժտելու շուրջ դատավարությունը դարձել Է ամենաերկարատեւը Նոր Զելանդիայի պատմության մեջ, նշում Է Guardian-ը: Ինչպես գրել Է հրատարակությունը, այժմ նաեւ տեղացի մյուս ցեղերը կարող են պահանջել, որ իրենց համար սրբազան բնական օբյեկտները հավասարեցվեն կենդանի Էկաների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում