USD
EUR
RUB

«Ալ-Կաիդա»-ն Սիրիայում գրավում է նոր բնակավայրեր

Սարգիս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Վերջին օրերին «Հայա Թահրիր ալ-Շամ» իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումը («Ալ-Կաիդա»-ի ճյուղավորումը Սիրիայում) լայնածավալ ռազմական գործողությունների էր անցել Սիրիայի հարավային Դարաա և Դամասկոս նահանգներում` նվաճելով մի քանի բնակավայրեր սիրիական կառավարական ուժերից:

Երեկ երեկոյան «Հայա Թահրիր ալ-Շամ»-ը սկսել էր հարձակումներ արդեն Սիրիայի կենտրոնական Համմա նահանգում և մի քանի ժամ առաջ հայտարարվեց սիրիական կառավարական ուժերից Համմա մարզկենտրոնից հյուսիս ընկած Սուրան (صوران) բնակավայրի նվաճման մասին: Այս հարձակման ժամանակ «Ալ-Կաիդա»-ին օգնել են մի շարք իսլամական ծայրահեղական կառույցներ, այդ թվում «Աջնադ ալ-Կաուկազ»-ը (أجناد القوقاز), որը բաղկացած է հիմնականում կովկասցի իսլամականներից, այդ թվում ադրբեջանցիներից:

«Ալ-Կաիդա»-ն սրանով ցույց է տալիս, որ բացի Սիրիայի հյուսիսային Լաթակիա, Իդլիբ և Հալեպ նահանգներում լուրջ ներկայությունից, կառույցն ունի ռեսուրսներ նաև Սիրիայի այլ հատվածներում, մասնավորապես կենտրոնական և հարավային շրջաններում, ինչը հնարավորություն է տալիս հարձակումներ իրականացնել, նվաճել նոր բնակավայրեր ու վերահսկել տարածքներ:

Լրահոս
«Ինքնահեռացում» «Աբովյան փողոց» «Էրվում Եմ, Էրվում» «Կացինն ու ծառը» «Հող հայրենի» «Հայոց աշխարհ, հայոց երկիր, հայոց հող» «Այն ո՞վ է ասում » «Խոսք իմ որդուն» Ամեն բան չէ, որ ոգևորել, ուրախացրել է ինձ Սիլվա Կապուտիկյան. Կենսագրություն «Երազ» «Խարիսխը» «Արտիստին» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 25» Մեր մանկության խաղերը. «Թաշկինակ» «Փողոցի երգը» Թե ինչպես ինձ նահանգապետ ընտրեցին «Ճանապարհը» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 24» Մեր մանկության խաղերը. «Մուկ–կատու» «Պատուհանիս տակ» «Գունդը ափի մեջ» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 23» Մեր մանկության խաղերը. «Գայլն ու ոչխարը» Իմ գնալուց հետո դու աչք չփակես. վերև չնայես «Սովորականն անսովոր է» «Ազատություն» «Դու որ կարող ես» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 22» Մեր մանկության խաղերը. «Գայլ, թող գիշերենք քեզ մոտ» Ավետիք Իսահակյանի մասին «Ծառա Սիմոնը» «Մի մկան պատմություն» «Կյանքից թանկ բանը» «Արևի մոտ» «Արջն ու օձը» «Պանդուխտ որդին» «Կտակ» «Ասպետի սերը» «Ռավեննայում»
website by Sargssyan