Ցնցող փաստեր միջնադարյան հիգիենայի մասին

Հետաքրքիր փաստեր.

1. Օրը գոնե մեկ անգամ ձեռքերը լվալ սկսել են միայն 18-րդ դարում Նիդեռլանդների հարուստ բնակիչները:

2. Ընտանիքի անդամները մեկ լոգարանում են լողացել՝ չփոխելով ջուրը, մինչև բոլորը լողանային:

3. Հագուստը լվացել են տարին 2-3 անգամ մեզով և ալկալիով:

4. Միջնադարում մեզը հաճախ օգտագործել են որպես կոսմետիկ միջոց, օրինակ՝ լվացվելու համար:

5. Զուգարանի թղթի փոխարեն օգտագործվել են տերևներ, կտորներ կամ ոչինչ:

6. Ամենը, ինչ ընկել է գետնին, չեն հավաքել, այլ վրան մեկ գիրկ թարմ խոտ են լցրել: Երբ խոտը սկսել է փտել, վրան նոր խոտ են լցրել:

7. Փայտոջիլները շատ անհանգիստ գիշերների ուղեկիցն են եղել: Փայտոջիլներից ազատվելու համար պետք է եղել փոխել տան ամբողջ կահույքը, իսկ դրա համար մարդկանց մեծ մասը միջոցներ չի ունեցել:

8. Միջնադարյան Եվրոպայում ընդունված է եղել տհաճ հոտերը քողարկել ծաղիկներով և օծանելիքով՝ մաքրելու փոխարեն: Նույնը վերաբերել է նաև անձնական հիգիենային:

9. Փարթամ և բարդ սանրվածքներ անելու համար կանայք օգտագործել են սագի ճարպ՝ հրաշալի սննդային միջավայր մակաբույծների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում