Հեքիաթ. «Կախարդական լավաշը»

Մուլտֆիլմը Նաղաշ անունով մի տղայի մասին է, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ։

Լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը։ Բայց Հայոց աշխարհում տղաները շուտ են մեծանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար։

Նաղաշն էլ որոշում է գտնել իր սրտի գործը ու մոր թխած լավաշներից մեկը վերցնելով՝ ճանապարհ է ընկնում։ Փորձությունների ու անհաջողությունների միջով անցնելով՝ Նաղաշը հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում։

Վերադառնում է տուն, մի լավաշաչափ հող է մաքրում քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգևում։

«Կախարդական լավաշը» մուլտֆիլմը նկարահանվել է 1988 թվականին Համո Բեկնազարյանի անվան Հայֆիլմ կինոստուդիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում