Փուչիկներով խաղ փակ տարածության մեջ

Ամենափոքրիկների համար. Երեխաները շրջան են կազմում: Կենտրոնում կանգնում է փուչիկները թելից բռնած խաղավարը: Նա տալիս է երեխաներից մեկի անունը և փուչիկը բաց թողնում:

Երեխան, ում անունը տրվել էր, պետք է հասցնի բռնել փուչիկը, քանի դեռ այն չի կպել հատակին (կամ առաստաղին՝ եթե լցված է հելիումով): Եթե երեխան կարողանում է բռնել փուչիկը, ապա նա փուչիկը ձեռքին միանում է շրջան կազմած իր ընկերներին, իսկ եթե նրան չի հաջողվում «որսալ» փուչիկը, ապա նա դառնում է այդ խաղի խաղավարը:

Կանոնները կարելի է փոխել հակառակը:

Մեծ երեխաների համար. Խաղի մասնակիցը պետք է կարողանա ինքնուրույն փչել փուչիկը: Պատի վրա նշանակետ է ամրացվում և յուրաքանչյուր մասնակցին տրվում է չփչած փուչիկ: Երեխաները մի շարքով կանգնում են նշանակետի դիմաց: Խաղի մեկնարկը տրվելուց անմիջապես հետո մասնակիցները պետք է փչեն փուչիկները և բաց թողեն դրանք՝ աշխատելով դիպչել նշանակետին: Այս մրցույթին կարող են մասնակցել 2 թիմ:

Յուրաքանչյուր թիմ պետք է ունենա մի գույնի փուչիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում