USD
EUR
RUB

Ասույթներ Շիրազի մասին

Հ. Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է:

Ավետիք Իսահակյան

 

... Հովհաննես Շիրազը, որ երեկ անապաստան, «խուժանային» որբ տղեկ մը եղած է...այսօր, ըստ իս, Երևանի և ամբողջ աշխարհի բանաստեղծներուն մեջ ինքնուրույն տեղ մը գրավելու արժանի ներշնչյալ, հմայիչ քնարերգակ մըն է:

Արշակ Չոպանյան

 

Շիրազը հոյակապ դեմք է մեր պոեզիայի Պառնասում,հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծ. նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է `զարմանալի պատկերներով:

Ավետիք.Իսահակյան

 

Շիրազը մեծ տաղանդ մըն է : Անիկա մի մեծ,մեծ անուն ունի...Շիրազ թանկագին հոգի մըն է ...Անի տաղանդ է ,և մենք պիտի հարուստ զգանք և մեծ պատիվ համարենք նրա հետ ծանոթ լինելը...Շիրազը շատ իրավացի է,որ Արարատ կերգե:Որովհետև ամեն հայ մեկ Արարատ է ,և Արարատ ըսել`հայ ըսել է :Եվ Շիրազ մեծ գործ կընե իր այդ ձգտումով ամբողջ աշխարհի հայերուն համար: Անիկա մեծ աստղ մըն է...

Վիլյամ Սարոյան

 

«Հուշարձան մայրիկիս» գրքով Հովհ.Շիրազը միայն մորը չէ,որ հուշարձան է կանգնեցրել,այլ հայ ազգին...

«Արարատ» հանդես-1970թ.

 

Շիրազը անկրկնելի է պոեզիայի աշխարհում:Ինքնատիպ ու յուրօրինակ,մեծ ու խոր` ինչպես մարդկային ներաշխարհը,պայծառ ու բեղուն`ինչպես տաղանդավոր հայ ժողովրդի ներկան ու վաղվա օրը...Շիրազը բանաստեղծ է իր ողջ էությամբ...Գրչի մի շարժումով բանաստեղծորեն շնչավորում է առարկան ու երևույթը,ջերմացնում,մարդկայնորեն հասկանալի դարձնում անըմբռնելին ու աննկատելին:

Ամեն ինչում յուրօրինակ է ,շիրազական...Անձնվեր հայրենասեր է ու ինտերնացիոնալիստ...

Մորիս Փոցխիշվիլի /վրաց բանաստեղծ/

 

Նա ինձ համար առասպել է:Առասպել էր բոլորի համար Հայաստանի բոլոր բնակավայրերում ,սփյուռքի բոլոր ընտանիքներում:Ես դեռ չեմ կարողացել ինձ համար պարզել այդ առասպելի խորհուրդը:Երեևի այդքան պարզ ու սովորական մարդու մեջ դրված արտակարգ հանճարն էր:

ՀամոՍահյան

 

Պատանու բանստեղծությունները վարդաբույր են, թարմ ու ցողապատ ինչպես Շիրազի վարդերը:

Ատրպետ

 

Շիրազի անունը լսելիս պետք է ոտքի կանգնել և անընդմեջ ծափահարել:Այդպես է,որովհետև հայրենիքի մի հերոս էլ Շիրազն էր:

Վ.Սարոյան

 

Շիրազը գրականություն մտավ ոչ թե իբրև հերթական անուն,այլ `իբրև թարմ հոսանքի ավետաբեր:Դա հարավի քամիների բերած գարնան տաք շունչն էչ,որ գալիս էր արթնացող հողի ու ծաղկած ծաղիկների բույրերով և զարթոնքի կենարար ուժ պարգևում մարդկաց ու բնությանը:

Դ.Գասպարյան

Լրահոս
Սարոյանի թանգարանի բացումը պլանավորվում է այս տարվա օգոստոսին Հալվեց սարերի ձյունը «Մեզ մոտ երաժշտական թատրոնի ժանրը ոչ թե կաղում է, այլ չկա» Երևանյան 10 գրատնակների կեսն արդեն տեղադրված է Սաղմոս 1 Անառակի կիրակի (Մեծ պահքի Երրորդ կիրակի) «Եթե կա ճգնաժամ, ապա այն ոչ թե ֆինանսական է, այլ տեսլականի ճգնաժամ է» Պահանջ. Դասական երաժշտությունը մոդայիկ պետք է լինի երիտասարդների շրջանում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ «Մենք Ձեզնից ընդամենը մեկ խնդրանք ունենք՝ շարունակեք ծառայել մեր ժաղովրդին, որովհետև դրանից ավելի վսեմ գործ չկա»․ Սերժ Սարգսյան Բղջախոհություն և մեղանչում Շնորհավորում եմ, Հայրիկ ջան… Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին Արմեն Աբրոյան․ «17 միլիոն դրամից ավելի գումար է խնայվել և վերադարձվել պետբյուջե» Պատմություններ, որ մեզ հետ չեն կատարվի Հուշարձանները վերականգնող կազմակերպություններից վեցի գործն ուղարկվել է դատախազություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Չեմ դառնա ձեր հսկան, որովհետև դուք բոլորդ եք հսկա ՀԵԵՄ կազմակերպչական խմբի ժողով Մայր Աթոռում Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթի հայտերն ընդունվում են մինչև մայիսի 5-ը Բարեխոսություն սրբոց․ Հաղթանակած եկեղեցու աղոթքը Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ Հույսի շողեր Նման բան անել չի կարելի. Մշակույթի նախարարն իր անհանգստությունն է հայտնում Գառնու «Քարերի սիմֆոնիայի» շրջակայքում կատարվող շինարարության վերաբերյալ Պատանի տաղանդավոր նկարիչը Գյումրու տնակային ավանից Ամիրյան. Ձեր աշխատանով թանգարանը տարել եք հաստիքների կրճատման Փելեշյան. Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև դրանք լի են սխալներով Իմ հասակը «Էդիթ պրինտի» ղեկավար․ «Երևի Արմեն Մարտիրոսյանն ուզում է բոլորի արածը նսեմացնել» ՀԵԵՄ կազմակերպչական խմբի ժողով Մայր Աթոռում «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում հսկողությունն ուժեղացնելու միջնորդագիր է ներկայացվել Սոսը սար էր գնացել Խոհեմ եղիր և ընտրիր չափավոր կյանքը. Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետ Ոզնին Ստեփանակերտը կունենա եկեղեցի, որն իր ձևով կհիշեցնի միաժամանակ Զվարթնոցի ու Հռիփսինեի տաճարները Լեգեոներները փորձում են նպաստել հայ պղնձափողային երաժիշտների կատարելագործմանը «Անուշի» մարտի 1-ի ներկայացման գլխավոր դերերում՝ արտիստական բացառիկ կազմ Նախագահը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները՝ մեկ գրքում Ամպիկը
website by Sargssyan