Մեր մանկության խաղերը. «Կատուներ և մկներ»

Անհրաժեշտ են աթոռներ:

Աթոռները շարվում են շրջանաձև՝ նստատեղերով դեպի ներս: Երեխաների մի մասը նստում է աթոռներին, մյուս մասը՝ կանգնում աթոռների հետևում:

Նստած երեխաները մկներն են, իսկ նրանց ետևում կանգնածները՝ կատուները:

Մի կատվի մոտ մուկ չկա, այսինքն աթոռը դատարկ է: Այդ կատուն աչքով է անում մկներից մեկին, և այդ մկնիկը պետք է փախչի իր աթոռից և գա աչքով անող կատվի մոտի աթոռին նստի: Մկնիկի աթոռի ետևը կանգնած կատուն պետք է բռնի մկնիկին և թույլ չտա հեռանալ իր մոտից: Եթե կատվին չի հաջողվում իր մոտ պահել մկնիկին, ապա ինքն է աչքով անում ուրիշ մկնիկի:

Որոշ ժամանակ անց կատուներն ու մկները տեղերով փոխվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում