Մեծերը մեծ հայերի մասին

Համաշխարհային մեծության դեմքերը բոլոր ժամանակներում էլ անտարբեր չեն եղել հայկական մշակույթի եւ հայ մեծերի հանդեպ, չեն զլացել ու իրենց կարծքին են արտահայտել: Նրանց գնահատականը օգնել է պահպանել ու հաջորդ սերունդներին փոխանցել հայ մեծերի գործը, նրանց ազդեցությունը շրջապատող աշխարհի վրա:

Սերգեյ Փարաջանով «Կինոյի պատմության մեջ հանճարներ քիչ կան, նրանցից են Բրեսոնը, Միդզոգուտին, Դովժենկոն, Փարաջանովը, Բունյուելը….»: Անդրեյ Տարկովսկի «Բոլոր ժամանակների և ազգերի ամենահանճարեղ ռեժիսորը»։ Քաթրին Դենյով «Օրվա չար մթնոլորտը հասու չէր նրա բնությանը: Չնայած դրան, նա դարձավ ամենահալածված և հետապնդվող արվեստագետը: Այդ ժամանակների նախախնամությունն էր: Նա մեղավոր էր, որովհետև ազատ էր»: Բելլա Ախմադուլինա «Փարաջանովին ինձ կապում է մեկ հանդիպում: Մեկը՝ ոչ թվական իմաստով: Ցանկացած հանդիպում նրա հետ ինձ համար հերթական նոր ծանոթություն էր: Նրա կախարդական ներկայությունը զգացել եմ ամենուր՝ տանը, Իտալիայում, Մոսկվայում ու Թբիլիսիում: Ես շնչում էի նրա հեքիաթների կախարդանքով»: Տոնինո Գուերա

Սերգեյ Փարաջանով

«Կինոյի պատմության մեջ հանճարներ քիչ կան, նրանցից են Բրեսոնը, Միդզոգուտին, Դովժենկոն, Փարաջանովը, Բունյուելը….»:
Անդրեյ Տարկովսկի

«Բոլոր ժամանակների և ազգերի ամենահանճարեղ ռեժիսորը»։
Քաթրին Դենյով

«Օրվա չար մթնոլորտը հասու չէր նրա բնությանը: Չնայած դրան, նա դարձավ ամենահալածված և հետապնդվող արվեստագետը: Այդ ժամանակների նախախնամությունն էր: Նա մեղավոր էր, որովհետև ազատ էր»:
Բելլա Ախմադուլինա

«Փարաջանովին ինձ կապում է մեկ հանդիպում: Մեկը՝ ոչ թվական իմաստով: Ցանկացած հանդիպում նրա հետ ինձ համար հերթական նոր ծանոթություն էր: Նրա կախարդական ներկայությունը զգացել եմ ամենուր՝ տանը, Իտալիայում, Մոսկվայում ու Թբիլիսիում: Ես շնչում էի նրա հեքիաթների կախարդանքով»:
Տոնինո Գուերա

Հովհաննես Թումանյան

«Թումանյանի պոեզիան հենց հին ու նոր Հայաստանն է, որը հարություն է առել ու մխրճվել նրա բանաստեղծություններում: Թումանյանը էպոս է, ազգային դյուցազներգություն»:
Ռուս գրող, դրամատուրգ Վալերի Բրյուսով

Արամ Խաչատրյան

«Երբ խորհում ես Խաչատրյանի մշակութային մեծության շուրջ, հասկանում ես, որ արմատները նրա նկարչական տաղանդի,ազգային պատկանելության, նորարարական մտքի և միևնույն ժամանակ դասական ավանդույթներին հավատարիմ մնալու յուրահատուկ համադրության մեջ են»:
Ռուս կոմպոզիտոր, դաշնակահար Դմիտրի Շոստակովիչ

«Խաչատրյանը երևան բերեց էներգիայով, խառնվածքով, հզորությամբ, ռիթմերի բազմազանությամբ, գույների առատությամբ լի նոր հնչյուններ, որոնք բնորոշ էին իր տաղանդին: Երաժշտության մեջ նա պահպանել է հարավի ամբողջ ջերմությունը: Խաչատրյանի գործերը զարմանալիորեն բալետային են և շուտ են մերվում պարին: Դրանք կայծակնային արագությամբ նորանոր պլաստիկ շարժումներ ու կերպարներ են ստեղծում, հուշում ու ներշնչում: Նման ձիրք քչերն ունեն, ոչ բոլորն են կարողանում այսպես կոչված պլաստիկ երաժշտություն ստեղծել»:
Բելետմեյստեր և պարուսույց Յուրի Գրիգարովիչ

«Արտասահմանում մեծ ճանաչման համար պարտական եմ Արամ Խաչատրյանին ու նրա ջութակի կոնցերտին: Այդ ստեղծագործությամբ ինձ ջերմ ու գրկաբաց ընդունում էին անգամ այնտեղ, որտեղ նախկինում բախտ չէի ունեցել ելույթ ունենալ»:
Համաշխարհային ջութակահար Դավիթ Օսյտրախ«Արամ Խաչատրյանի երաժշտությունն անմահ է: Դրանում հայ ժողովրդի ոգին է՝ պայքարի և հաղթանակի ոգին»:
Էռնեստո Չե Գևարա

Շառլ Ազնավուր

«Դուք կնվաճեք աշխարհը, քանի որ կարողանում եք հուզել»:
Շառլ դը Գոլ

«Շառլ Ազնավուրը խոշոր դրամատիկ տաղանդ էունի: Ազնավուրն այնպես է սեր երգում, ինչպես մինչ այս ոչ ոք չի երգել: Այդպես նա սիրում է, զգում, ապրում: Միանգամից նվաճում է մարդուն: Նա իր արվեստում մեծագույնն է»:
Ֆրանսիացի շոնսոնյե և դերասան Մորիս Շևալս

«Այդ ձայնը, որ թվում է կանգնած է աղետի եզրին և ցանկացած պահի կարող է խզվել ու լռել, շնչարգելությամբ տառապողի, բայց տղամարդավարի ալպինիստական գագաթը գրավողի շքեղ ձայն է: Վիրավոր թռչնի խուլ ու պատռված ձայն, որը բեմի վրա իր փետուրների հետ մեկտեղ նետում է սիրո հրաշալի երգեր: Հոգեվարքի մեջ գալարվող այդ ստրադիվարիուսը, այդ ձայնը, որ կարծես հանգած հրաբուխից լինի, բառեր է ուղղում ավելի շուտ սրտին, քան լսողությանն ու հնչում է ամբողջ աշխարհում»:
Հայտնի արվեստաբան, Ազնավուրի կենսագիր Իվ Սալ

Կոմիտաս

«Հանճարեղ հայր Կոմիտաս: Խոնարհվում եմ ձեր երաժշտական հանճարի առջև: Եթե Կոմիտասը միան «Անտունի» գրեր, դա բավարար կլիներ, որպեսզի մեծ գեղանկարիչ համարվեր։ Իմ կարծիքով, Կոմիտասը հայտնություն է, ամենաուշագրավ երևույթը երաժշտական աշխարհում»:
Ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսի

«Կոմիտասը ծնվել է հայկական հողում և մեծացել իր ժողովրդի հանճարով: Կոմիտասի ստեղծածը Հայաստանի հպարտությունն է, նրա արվեստը: Սակայն, ինչպես ցանկացած ուշագրավ երևույթ, Կոմիտասը ևս միայն իր ազգին չի պատկանում: Նա բոլոր ազգերին է պատկանում, մեր դարաշրջանին»:
Սովետական հայտնի կոմպոզիտոր Դմիտրի Կաբալևսկի

Սայաթ-Նովա

«Սայաթ-Նովային նման պոետներով կարող է և պետք է հպարտանա ամբողջ ազգը: Նրանք երկնքի հազվագյուտ պարգևներն են, որոնք ոչ բոլորին ժողովուրդներին են բաժին ընկնում»:
Վալերի Բրյուսով

«Շատ եմ կռվել Քուչակի և Սայաթ-Նովայի հետ: Նրանց նմանությամբ գրած բոլոր ռուսերեն գործերը ի վերջո պարզապես ոչնչացրել եմ»:
Նիկոլայ Տիխոնով

Հովհաննես Այվազովսկի

«Այվազովսկու «Փոթորիկը» բացառիկ հանճարեղ գործ է, ինչպես և նրա բոլոր փոթորիկները: Այս գործում նա մրցակից չունեցող վարպետ է: Նրա փոթորիկներում հանգստություն կա, կա այն հավերժական գեղեցկությունը, որը կարող ես տեսնել փոթորկուն ծովին նայելիս»:
Ֆյոդոր Դոստոևսկի

«Ով ինչ ուզում է ասի, ամեն բնագավառում կան առաջնային մեծության աստղեր, այդպես է եղել նաև արվեստի պատմության ընթացքում: Այվազովսկին, երևի, տիրապետում է ներկերի պատրաստման գաղտնիքին, նման վառ և մաքուր երանգներ նկարչական խանութներում անգամ չեմ տեսել»:
Իվան Կրամսկոյ

Ջիվան Գասպարյան

«Ես միշտ ցանկացել եմ երաժշտություն գրել Ջիվան Գասպարյանի համար: Կարծում եմ, որ նա աշխարհի ամենազարմանալի երաժիշտներից է: Իր տեսակի մեջ յուրահատուկ հնչեղություն է ստեղծում, որը միանգամից մեխվում է հիշողության մեջ»:
Հանս Ցիմմեր

«Գասպարյանն իր բոլոր համերգները վերածում է ցնցող, թախծոտ, կրքոտ, նոստալգիկ և ջերմեռանդ դրամաների»:
Ջոն Պարելես, New York Times

Տիգրան Պետրոսյան

«Պետրոսյանը հրաշալի կարողանում է նախապես տեսնել և վերացնել վտանգը 20 քայլ առաջ: Ինձ ապշեցրել է հրաշալի դիրքի հասնելուց հետո այն ամրապնդող քայլեր գտնելու նրա ունակությունը»:
Ռոբերտ Ֆիշեր

«Պետրոսյանը յուրատեսակ շախմատային տաղանդ ունի: Ինչպես Տալը, նա չի ձգտում խաղալ «դիրքերով» այն իմաստով, որը հասկանում էին նախկինում: Մեր բոլոր շախմատիստների շրջանում Պետրոսյանն ամենաառանձնահատուկ և օրիգինալ տաղանդն ունեցողն է»:
Միխայիլ Բոտվիննիկ

«Նրա խորը, փիլիսոփայական մոտեցումն այն ամենին, ինչը կապված է շախմատի հետ, օգնել է զարգացնել ոգու տոկունությունը, հաղթահարել ամենալարված իրավիճակները»:
Գարի Կասպարով

«Տիգրան Պետրոսյանը սեփական նախաձեռնությամբ երբեք մարտը չի սկսի, բայց պատասխան կտա միշտ»:
Միխայիլ Տալ

«Ես Տիգրան Վարդանովիչի աշակերտն եմ եղել: Մեր շփումը ոչ թե մեկ քայլի վրա մտածելու ունակություն, այլ խորը պլաններ գծելու և տակտիկական տեսողությունը զարգացնելու ռազմավարական մտածողություն է ձևավորել»:
Բորիս Գելֆանդ

Հետևեք մեզ նաև Telegram-ում