Մեր մանկության խաղերը. «Այգեպան»

Յուրաքանչյուր խաղացող իրեն անուն (ծաղկի անուն) է վերցնում և այն հայտնում է վարող-«այգեպանին» և մյուս խաղացողներին:

Վարողը սկսում է խաղը. «Ես այգեպան եմ ծնվել, շատ եմ զայրացել, բոլոր ծաղիկներն ինձ ձանձրացել են, բացի…» Եվ ասում է խաղացողների որևէ մեկի «անունը»:

Երկխոսություն է տեղի ունենում վարողի և խաղացողի միջև: Վերջինս մասնակիցներից մեկի անունն է ասում, և նա պետք է արձագանքի: Երկխոսությունը շարունակվում է: Նա, ով սխալվում է, օրինակ, շփոթում է իր անունը կամ չի արձագանքում, հանձնում է իր իրերից մեկը: Խաղի վերջում վարողը վերցնում է իրերը, մեջքով շրջվում խաղացողներին և հարցնում՝ «Այս մասնակիցն ի՞նչ պետք է անի»: Երբ վարողը որոշում է, թե ինչ գործողություն պետք է կատարի, խաղացողը կատարում է այն և ետ է վերցնում իրեն պատկանող իրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում