Մեր մանկության խաղերը. «Ծովն ալեկոծվում է՝ մեկ»

Վարողը շրջվում է խաղացողներին մեջքով և ասում է.

Ծովն ալեկոծվում է՝ մեկ,

Ծովն ալեկոծվում է՝ երկու,

Ծովն ալեկոծվում է՝ երեք,

Ծովային կեցվածք՝ տեղում կանգնիր:

Մինչ նա խոսում է, մասնակիցները տարբեր հերթականությամբ շարժվում են և կեցվածքներ ընդունում, և երբ վարողը լռում է, խաղացողները պետք է որևէ մի դիրքով կանգ առնեն: Վարողը մոտենում է խաղացողներից որևէ մեկին և դիպչում է նրան: Խաղացողն իր կեցվածքը շարժման մեջ է ցույց տալիս, և վարողը պետք է կռահի, թե ինչ է դա: Այն խաղացողը, որի կեցվածքը չի հաջողվում կռահել, դառնում է վարող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում