Մեր մանկության խաղերը. «Ուտելի-չուտելի»

Բոլոր խաղացողները նստում են կամ շարք են կանգնում:

Վարողը գնդակը նետում է մասնակիցներից մեկին և միաժամանակ որևէ մի առարկայի անուն է տալիս:

Եթե այն «ուտելի» է, ապա խաղացողը բռնում է գնդակը, իսկ եթե ոչ՝ ետ է մղում:

Վարողի խնդիրն է շփոթեցնել խաղացողին:

Օրինակ՝ նա կարող է իրար ետևից արագ ասել «խնձոր-դդում-գազար-լոլիկ» և հանկարծակի ասել «արդուկ»: Եթե խաղացողը սխալվում է և բռնում է գնդակը, ապա ինքն է դառնում վարող: Խաղում կարևոր է պահպանել արագ տեմպը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում