Մեր մանկության խաղերը. «Պահմտոցի»

Խաղացողներից մեկը, ով ըտնրվում է վիճակահանությամբ, պետք է աչքերը փակի որևէ մի տեղ (սովորաբար պատի կամ ծառի մոտ), ապա սկսի հաշվել մինչև նախնական պայմանավորված թիվը։ Փակողը հաշվելը ավարտելուց հետո պետք է սկսի որոնել թաքնված խաղացողներին, իսկ այդ ընթացքում թաքնվող խաղացողները պետք է հարմար պահ գտնեն և վազելով մոտենան այն տեղը, որտեղ որոնող խաղացողը ի սկզբանե փակել էր աչքերը, և ասեն որոշակի պայմանավորված արտահայտություն, սակայն կարող է որոնող խաղացողը ավելի արագ տեղ հասնել և նույն արտահայտությունը կատարել և այդպես մինչև վերջին խաղացող։ Հաջորդ փակող խաղացողը դառնում է առաջին բացահայտված թաքնված խաղացողը։

Խաղի կանոնները տարբեր վայրերում կամ ըստ խաղացողների ցանկության կարող են իրարից տարբերվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում