USD
EUR
RUB

«Տրտունջք». Դուրյան

Է՜հ, մնաք բարով, Աստւած եւ արեւ,
Որ կը պլպլաք իմ հոգւոյս վերեւ…
Աստղ մ’ալ ես կե՛րթամ յաւելուլ երկնից,
Աստղերն ի՞նչ են որ, եթէ ո՛չ անբիծ
Եւ թշւառ հոգւոց անէծք ողբագին,
Որք թռին այրել ճակատն երկնքին.
Այլ այն Աստուծոյն՝ շանթերո՜ւ արմատ՝
Յաւելուն զէնքերն ու զարդերն հրատ…:
Այլ, ո՜հ, ի՞նչ կըսեմ… շանթահարէ զի՛ս,
Աստւա՜ծ, խոկն հսկայ, փշրէ հիւլէիս,
Որ ժպրհի ձգտիլ, սուզիլ խորն երկնի,
Ելնել աստղերու սանդուղքն ահալի…:
Ողջո՜յն քեզ, Աստւած, դողդոջ էակին,
Շողին, փթիթին, ալւոյն ու վանկին,
Դու որ ճակտիս վարդն եւ բոցն աչերուս
Խլեցիր թրթռումս շրթանց, թռիչն հոգւոյս,
Ամպ տւիր աչացս, հեւք տւիր սրտիս,
Ըսիր մահւան դուռն ինձ պիտի ժպտիս,
Անշուշտ, ինձ կեանք մը պահած ես ետքի,
Կեանք մ’անհուն շողի, բոյրի, աղօթքի.

Պետրոս ԴՈՒՐՅԱՆ

Լրահոս
Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 16» «Իմ ցավը» «Ի՜նչ կ՚ըսեն» «Իմ մահը» «Տրտունջք» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 15» Մեր մանկության խաղերը. «Ալիս–պալիս» «Կոկոն-ծաղիկք կույսին» «Մանիշակ» «Զ՚նէ պաշտեմ» «Երգ մարտին Վարդանանց» «Դրժել» «Գարնանային կենացս մեջ» «Լճակ» Պետրոս Դուրյան. Կենսագրություն «Պոեմ անվերնագիր» «Ամբոխները խելագարված» «Նավզիկե» «Սոմա» «Դանթեական առասպել» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 14» Եղիշե Չարենցի նամակը Շահինյանին. «Օգնեցեք ինձ» Եղիշե Չարենցի նամակը Մամիկոն Գևորգյանին (Նորք հանդեսի պատասխանատու քարտուղար) «Պատմության քառուղիներով» Եղիշե Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 13» Մեր մանկության խաղերը. «Կաղին խաղալ» «Կդառնամ պատասխան տվողը, ձեր գործած մեղքերի» «Քամին» «Մորս համար գազել» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 12» Մեր մանկության խաղերը. «Աղվեսուկ» «Հեռացումի խոսքեր» «Պատահական անցորդին» «Լուսմփոփի՜ պես աղջիկ» Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 11» Մեր մանկության խաղերը. «Խաշիլ ճաշ» «Պատգամ» «Թիֆլիսի կինտոն» «Մահվան տեսիլ»
website by Sargssyan