«Կատուն». Լեոնիդ Ենգիբարյան

Գծավոր պոչով կատուն ասաց Մեծն Աստվածուհուն.

-Խնդրում եմ, շատ եմ խնդրում, Մեծն Աստվածուհի, դու ամեն ինչ կարող ես, ինձ կի՛ն դարձրու։ Ես այնպե՜ս եմ դա ուզում:

Եւ Մեծն Աստվածուհին ասաց.

-Դա անելը բարդ չէ, բարդը սիրելն է, իսկ կինը, եթե չի կարողանում սիրել, դադարում է կին լինել։

-Ես կսիրեմ, ես կսիրե՜մ,- երդվեց գծավոր պոչով կատուն:

-Լավ,- ասաց Մեծն Աստվածուհին,- մե՜կ, երկու՜, երե՜ք։

Եւ կատուն վերածվեց կնոջ:

Եւ նա սիրեց։ Տղան գեղեցիկ էր ու բարձրահասակ, ուներ շեկ մազեր, որովհետեւ այնքան բարձրահասակ էր, որ գլխով արեւին էր դիպչում։

Եւ տղան էլ կատվին սիրեց։

Բայց երբ նա ցանկացավ աղջկան համբուրել, դժբախտություն պատահեց: Անկյունից մի մուկ հայտնվեց։

Եւ կատուն, մոռանալով, որ ինքն այլեւս կատու չէ, նետվեց մկան վրա ու․․․ նորից գծավոր պոչով հասարակ կատվի վերածվեց։

Իսկ տղան, ի՞նչ կարող էր անել տղան։ Նա գնաց։

Նա գեղեցիկ էր ու բարձրահասակ, ուներ շեկ մազեր, որովհետեւ այնքան բարձրահասակ էր, որ գլխով արեւին էր դիպչում։

Կատուն շատ երկար լացեց, բայց Մեծն Աստվածուհին անվրդով մնաց։ Չէ՞ որ նա նույնպես կին էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում