Մեր մանկության խաղերը. «Մանկական զինվորական խաղ»

Խաղում են 5-6 տարեկան երեխաները 6 հոգով: Փորում են մի փոքրիկ փոս և նրանից չորսից-հինգ ոտնաչափ հեռու գծում մի գիծ: Վերցնում են 5 փոքր կլոր քար: Խաղացողները հերթով կանգնում են գծի վրա և հինգ քարն էլ միասին գցում փոսը:

Ում նետած քարերից ոչ մեկը չի ընկնում փոսիկի մեջ, դառնում է հրամանատարի ձի: Ով գցում է քարերից մեկը, դառնում է թագավորի ձի: Երկու քար գցողը՝ վեզիրի ձի, երեքը՝ վեզիր, չորսը՝ թագավոր, հինգը՝ հրամանատար: Եթե փոսի մեջ երկու հոգի միևնույն քանակի քարեր են գցում, ապա նրանք հերթով պետք է գցեն, որպեսզի նշված դերը ստանա նա, ով դրա համար պահանջված քանակի քարեր կգցի կամ ձեռք կբերի այլ պաշտոն:

Դերաբաժանումն ավարտվում է: Ձիերը շալակում են տերերին: Հրամանատարը հրամայում է ձիերինª տանել այսինչ տեղը և նորից բերել այստեղ, ըստ որում հրամանատարից է կախված տարածության շատ կամ քիչ լինելը: Երբ հրամանը կատարվում է, խաղը վերսկսում է հրամանատարի նոր նետումով: Եթե նրան հաջողվում է մնալ հրամանատար, նա նախկին ձիերին «շալակեցեք» հրամանն է տալիս: Ձիերը շալակում են նույն տերերին և կատարում հրամանատարի նոր հրամանը:

Երբ հերթական նետման ժամանակ հրամանատարը վրիպում է, և նրան մեկ այլ դեր է բաժին ընկնում, նոր դերաբաժանում է կատարվում նախկին սկզբունքով, բոլորը նորից են ընտրվում:

Խաղը սկսվում է նոր հրամանատարի կարգադրությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում