Հայ երգանի. «Կռունկներ»

Կռունկները շարա՜ն, շարա՜ն
Կը՜ռռ, կը՜ռռ կանչին ու եկան.
Գարունն եկա՜ւ , գարունն եկա՜ւ  
Անուշ կանչին ու եկան …

– Ջան, ջան մեռնիմ ձեր ձենիկին,
Այ կռունկներ, նըխշուններ,
Եարաբ տեսա՞ք իմ բալիկին,
Եարաբ խաբար չէ՞ք բերել:

Բալիս կապին, բանդը դրին,
Տարին եկաւ, բոլորաւ,
Խաբար չունիմ, դադար չունիմ,
Աչքս ճամբին ծով կտրաւ:

Գարունն եկաւ, – արեւերես
Ելան ծիլ ու ծաղիկներ.
Ա՜խ, եարաբ ե՞րբ ազիզ բալէս
Կ’ելնի բանդէն, կռունկներ …

Կռունկները շարա՜ն – շարան
Կը՜ռռ, կը՜ռռ “կանչին ու եկան,
Գարունն եկա՜ւ, գարունն եկա՜ւ …
Անուշ կանչին ու անցան …

Խոսքերը՝ Ավետիք Իսահակյանի

Երաժշտությունը՝ Խաչատուր Ներսիսյանի

Կատարում է Նորայր Մնացականյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում