Հայ երգանի. «Քույր Իմ Նազելի»

Քույր իմ նազելի, նայիր քո դիմաց`
Վիրավոր, ավեր իմ սիրտն եմ բացել.
Ա՜խ, նվիրական ինձ քո գիրկը բաց
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել…

Քնքուշ ձեռքերով աչերըս սըրբիր.
Մի’ թող ինձ լալու – ես շա՜տ եմ լացել,
Ճակատիս մռայլ` մշուշը ցըրիր,
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել…

Խոսք` Ավ. Իսահակյանի 

երաժշտ.` Դ. Ղազարյանի

Կատարում է Նորայր Մնացականյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում