USD
EUR
RUB

Հայ գուսանական երգեր. «Աշխարհումըս ա՛խ չիմ քաշի». Սայաթ Նովա

Աշխարհումըս ա՛խ չիմ քաշի, քանի վուր ջա՛ն իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքըն օսկէ փընջան իս ինձ ամա.
Նըստիմ` վըրէս շըվաք անիս` զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմա՛ցի, է՛նէնց սպանէ` սուլթան ու խան իս ինձ ամա:

Մէջքըդ` սալբու-չինարի պէս, ռանգըդ փըռանգի ատլաս է,
Լիզուդ` շաքար, պըռօշըդ` ղանդ, ակռէքըդ մարգրիտ, ալմաս է.
Օսկու մէջըն մինա արած, աչքիրըդ ակնակապ թաս է.
Պատուական անգին ջավահիր, լալ-բադէշխան իս ինձ ամա:

Յիս էս դարդին վո՞ւնց դիմանամ, մակա՞մ սիրտըս ունիմ քարած.
Արտա՛սունքս արուն շինեցիր, խիլքըն գըլխէս ունիմ տարած,
Նուր բաղ իս` նուր բաղչի մէջըն` բոլորքըդ վարդով չափարած.
Վըրէդ շուռ գամ բըլբուլի պէս` սիրով սէյրան իս ինձ ամա:

Քու էշխըն ինձի մաստ արաւ. յիս զարթուն իմ, սիրտս է քընած.
Աշխարհս աշխարհով կըշտացաւ, իմ սիրտըս քիզնից սով մընաց.
Եա~ր, քիզ ինչո՞վ թարիփ անիմ` աշխարհումըս բա՛ն չըմընաց.
Կրա՛կէ, ծովէմէն դուս էկած ռաշ ու ջէյրան իս ինձ ամա:

Ի՞նչ կու'լի` մէկ հիդըս խօսիս, թէվուր Սայաթ-Նովու եար իս.
Շուղքըդ աշխարհըս բռընիլ է` արեգագի դէմըն փար իս.
Հուտով հիլ, միխակ, դարիչին, վարդ, մանուշակ, սուսանբար իս,
Կարմըրագուն` դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա:

Սայաթ-Նովա

Կատարում է Նորայր Մնացականյանը

Լրահոս
Սարոյանի թանգարանի բացումը պլանավորվում է այս տարվա օգոստոսին Հալվեց սարերի ձյունը «Մեզ մոտ երաժշտական թատրոնի ժանրը ոչ թե կաղում է, այլ չկա» Երևանյան 10 գրատնակների կեսն արդեն տեղադրված է Սաղմոս 1 Անառակի կիրակի (Մեծ պահքի Երրորդ կիրակի) «Եթե կա ճգնաժամ, ապա այն ոչ թե ֆինանսական է, այլ տեսլականի ճգնաժամ է» Պահանջ. Դասական երաժշտությունը մոդայիկ պետք է լինի երիտասարդների շրջանում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ «Մենք Ձեզնից ընդամենը մեկ խնդրանք ունենք՝ շարունակեք ծառայել մեր ժաղովրդին, որովհետև դրանից ավելի վսեմ գործ չկա»․ Սերժ Սարգսյան Բղջախոհություն և մեղանչում Շնորհավորում եմ, Հայրիկ ջան… Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին Արմեն Աբրոյան․ «17 միլիոն դրամից ավելի գումար է խնայվել և վերադարձվել պետբյուջե» Պատմություններ, որ մեզ հետ չեն կատարվի Հուշարձանները վերականգնող կազմակերպություններից վեցի գործն ուղարկվել է դատախազություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Չեմ դառնա ձեր հսկան, որովհետև դուք բոլորդ եք հսկա ՀԵԵՄ կազմակերպչական խմբի ժողով Մայր Աթոռում Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթի հայտերն ընդունվում են մինչև մայիսի 5-ը Բարեխոսություն սրբոց․ Հաղթանակած եկեղեցու աղոթքը Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ Հույսի շողեր Նման բան անել չի կարելի. Մշակույթի նախարարն իր անհանգստությունն է հայտնում Գառնու «Քարերի սիմֆոնիայի» շրջակայքում կատարվող շինարարության վերաբերյալ Պատանի տաղանդավոր նկարիչը Գյումրու տնակային ավանից Ամիրյան. Ձեր աշխատանով թանգարանը տարել եք հաստիքների կրճատման Փելեշյան. Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև դրանք լի են սխալներով Իմ հասակը «Էդիթ պրինտի» ղեկավար․ «Երևի Արմեն Մարտիրոսյանն ուզում է բոլորի արածը նսեմացնել» ՀԵԵՄ կազմակերպչական խմբի ժողով Մայր Աթոռում «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում հսկողությունն ուժեղացնելու միջնորդագիր է ներկայացվել Սոսը սար էր գնացել Խոհեմ եղիր և ընտրիր չափավոր կյանքը. Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետ Ոզնին Ստեփանակերտը կունենա եկեղեցի, որն իր ձևով կհիշեցնի միաժամանակ Զվարթնոցի ու Հռիփսինեի տաճարները Լեգեոներները փորձում են նպաստել հայ պղնձափողային երաժիշտների կատարելագործմանը «Անուշի» մարտի 1-ի ներկայացման գլխավոր դերերում՝ արտիստական բացառիկ կազմ Նախագահը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները՝ մեկ գրքում Ամպիկը
website by Sargssyan