Մեր մանկության խաղերը. «Ալիս–պալիս»

Երկու և ավելի աղջիկներ մի խումբ են կազմում, նրանցից մեկը (վիճակահանությամբ են որոշում, թե` ով) մի փոքր հեռանում է և երեսը մի կողմ արած, սպասում է հրավերի: Խմբից մեկն էլ իր ափի մեջ պահում է նախապես պայմանավորված որևէ պարագա ` մատնոց, թել, չիր և այլն: Որպեսզի իրը պահելը խմբից հեռացողին անհայտ մնա, բոլորը միասին բռները սեղմում, դնում էին գետնին:

Խմբից հեռացողն այդ ժամանակ մոտենում է և իր ձեռքը հերթով դնելով ընկերների ձեռքերի վրա` հետևյալ ոտանավորից յուրաքանչյուր ձեռքի համար մի բառ էր արտասանում .

-Ալիս, ալիս,

Մելի յարիս,

Ժամտան դուռը բաց:

Ըստում, ընդում

Մարե տնդում,

Վեր տամ ըստում,

Գտնեմ ընդում:

Եթե ոտանավորի վերջին բառն ընկնի առարկան պահողի ձեռքի վրա, իրը կմնա գտնողին, իսկ եթե չգտնի, ինքը կտա որևէ առարկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում