Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 15»

Երբ խորհում եմ, թե ինչպես աշխարհում ամեն աճող բան
Կատարելության հասնում է այնպես կարճ ժամանակով,
Որ աճը նրա հավասարվում է լոկ ոչնչության
Եվ մեկնաբանվում աստղերի գաղտուկ մի նշանակով.
Երբ խորհում եմ, որ աճում են մարդիկ ծաղիկների պես,
Եվ նույն երկնքի ուրախությունն ու վիշտն է նրանց հետ,
Թոշնում են շուտով, գունատվում հասուն ավշի մեջ իրենց,
Եվ դուրս է ընկնում հիշողությունից պերճանքը հավետ,
Անհաստատության խոհերը այդժամ քո կողմն են շրջվում,
Եվ քո անաղարտ ջահելությունն է հառնում իմ առջև,
Տեսնում եմ այդժամ, թե տարիներդ ինչպես են կորչում,
Քո պայծառ օրվան ինչպես է հաղթում կեսգիշերը սև:
Ժամանակի դեմ այսպես կռվելով հանուն քո սիրո՝
Պատրուսում եմ քեզ, որ նա չխլի ունեցածը քո:

Ուիլյամ ՇԵՔՍՊԻՐ

Հետևեք մեզ նաև Telegram-ում