USD
EUR
RUB

«Վախ և երկյուղ»

Չկա մարդ, ով վախ չունենա. բոլորն էլ ինչ-որ բանից վախենում են: Հաճախ վախի հետևանքով պատրանքն ու իրականությունը խառնվում են իրար, երբ մարդ չի կարողանում դրանք իրարից զատել:

Վախը մարդկային հոգու տկարության դրսևորումն է: Հոգու տկարություն ասելով հասկանում ենք մարդու խոցելիությունն ու թերահավատությունը: Թերահավատ մարդը չի կարող դիմակայել չարի փորձություններին:

Հոգեբաններն ասում են, որ վախը մարդու ինքնապաշտպանական բնազդն է: Իհարկե, սխալ ձևակերպում չէ. վախը նաև բնական դրսևորում է և դրա նպատակը ինքնապաշտպանությունն է:

Մարդկային վախերը տարբեր են այնպես, ինչպես մարդիկ են տարբեր:

Գոյություն ունի բնական ու անբնական վախ: Պարզ ու հստակ է, որ բնական վախը կապված է կոնկրետ երևույթների ու իրականության հետ. բարձրությունից, ջրից և զանազան այլ երևույթներից վախը դրա հստակ օրինակն է: Անբնական վախը ավելի միստիկ երևույթ է մարդկային կյանքում. մահվանից, մարդկային շփումներից, ուրվականներից, չար հոգիներից, ի վերջո, Աստծուց վախը նույնպես «օրինաչափ» երևույթ է շատ մարդկանց կյանքում:

Կրոնն ու հավատքն այն եզակի ճանապարհներն են, որով կարելի է ազատվել վախից: Եթե բնական վախի դեմ կարելի է պայքարել հոգեբանական վարժանքների միջոցով, ապա անբնական վախի դեմ պայքարելիս մարդուն կարող են օգնել միայն կրոնական գիտելիքներն ու հավատքը: Այս իմաստով, հետաքրքիր է դիտարկել քրիստոնեության ու հեթանոսության տարբերությունը: Հեթանոսության մեջ վախն էր ստիպում մարդկանց պաշտել բնական երևույթներին, աստվածացնել դրանք, արդյունքում՝ դառնալ սնոտիապաշտ: Իսկ քրիստոնեությունն ազատում է մարդկանց վախի զգացումից: Հնարավոր է, որ քրիստոնյաներն էլ վախենան, օրինակ՝ վախենալով դժոխքից՝ մկրտվեն, ապաշխարեն, խուսափեն մեղքերից և այլն: Սակայն նման դեպքում մարդիկ քրիստոնյա են դառնում առանց Քրիստոսի, քանի որ նման մարդկանց համար կարևորը Քրիստոս չէ, այլ՝ դժոխք չընկնելը, չպատժվելը: Մենք իրականում ընտրում ենք ոչ թե քրիստոնեական կրոնը, այլ՝ Քրիստոսին:

Ավետարանում Քրիստոս պատվիրում է՝ մի՛ վախեցեք, Ես եմ: Քրիստոս բացառում է վախի ամեն տեսակ դրսևորում, բայց Ավետարանը սահմանում է վախի տարբեր որակներ ու դրսևորումներ, հենց այստեղ է առաջ գալիս վախի և երկյուղի սահմանազատման անհրաժեշտությունը: Քրիստոս սովորեցնում է չվախենալ այն մարդկանցից, ովքեր մեր մարմինն են սպանում, այլ վախենալ նրանից, ով մեր հոգին դժոխքի կրակներում այրելու իշխանությունն ունի: Առաջին հայացքից հակասության ենք հանդիպում, բայց շարունակությունը կարդալիս հասկանում ենք, որ Ավետարանը հարուստ է վախի տարբեր դրսևորումների սահմանումներով: Բնական է, երբ մարդը վախենում է մեղք գործելուց, բայց վատ է, երբ մարդը վախենում է միայն պատժից: Բնական է, երբ մարդը վախենում է դիմացինին նեղացնել, քանի որ դիմացինի մեջ տեսնում է մարդու, բայց վատ է, երբ չի նեղացնում դիմացինին վախենալով, որ դիմացինն ավելի ուժեղ է և կպատժի իրեն:

Հաճախ Ահեղ Դատաստանը պատկերացնում ենք սարսափելի արհավիրքներով, դժոխքի կրակներով ու դաժան պատիժներով լի մի իրողություն: Վաղ քրիստոնյայի համար Դատաստանն ահեղ էր ոչ թե դժոխքի կրակների ու արհավիրքների պատճառով, այլ ահեղ էր իր պարզության մեջ: Որովհետև դատաստանի ժամանակ Աստված մեզ չի հարցնելու մեր գործած մեղքերի մասին, հարցը շատ ավելի պարզ է լինելու՝ սովածին կերակրե՞լ ես, ծարավին ջուր տվե՞լ ես…

Աստված մարդուն տվել է ամեն ինչ, մինչև իսկ Իր Միածին Որդուն: Բայց մարդը մերժեց Աստծուն՝ դավաճանությամբ ու շնությամբ, ստախոսությամբ ու պիղծ կյանքով: Ուստի մեր հոգևոր կյանքի համար կարևոր է մեղքի գիտակցումը և ապաշխարությունը, ինչը հնարավորություն է դրախտային երանության: Իսկ դժոխքն այն է, երբ մենք մեզ զրկում ենք սեփական մեղքերը շտկելու հնարավորությունից:

Չպատժվելու, դժոխք չգնալու վախը, մեզ ավելի հեռացնում է Աստծուց: Իսկ Ավետարանը մեզ ցույց է տալիս ոչ թե վախի, այլ երկյուղի ճանապարհը, երբ մեղք չենք գործում ոչ թե նրա համար, որ Աստված մեզ չպատժի, այլ որովհետև սիրում ենք Աստծուն:

Տեր Եսայի քհն. Արթենյան

Լրահոս
Քաջ Նազարը Անբան Հուռին Մեր սիրո աշունը Ես հաշտ էի ապրում Անոր Որովհետև սիրել եմ ես Գայլն ու կատուն Տերն ու ծառան Անհաղթ աքլորը Գյուղացին ու ծառը Քո հայացքը շատ էր փոխվել Քո պատճառով Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչն ամուսնությունը պահպանելու և ամրացնելու վերաբերյալ Աչքերը քո․․․ Պոչատ աղվեսը Կարո՞ղ է բարիքից չարիք ծնվել Ռազմիկ Մարուքյանը հանդես եկավ իր երազած դերապարով Լույս է տեսել Գարեգին Եղոյանի հեղինակած 10 կառուցված առանձնատան մասին պատմող մենագրությունը Անխելք մարդը Պոչատ աղվեսը Արմատներն ու տերևները Դու ինչպես մի աստղ Հռոմի պապին Lamborghini են նվիրել Չախչախ թագավորը Ինչպե՞ս է Վրուբելի կտավը հայտնվել Ռուսաստանում․ չափազանց հետաքրքրված են նաև թանգարանի աշխատակիցները Տուր ինձ ափդ բաց Առաջին անգամ հնչել են փայտափողային-դաշնամուրային քառյակի համար գրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները Մուկն ու կատուն Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների փոխադարձ ջերմությունն ու անկեղծությունը անփոփոխ են մնացել. Սարգսյան Ով ալարի, ոչ դալարի Ծիտը Պուտինը Սարգսյանին է հանձնել 22 տարի առաջ Երևանում գողացված Միխայիլ Վրուբելի հայտնի կտավը Գունեղ երաժշտական նոյեմբեր՝ «VIZA» ամերիկյան հանրահայտ ռոք խմբի հետ «Փողոցի» լուսանկարիչը հասել է օպերա «Մանկական Եվրատեսիլ»-ի հայ մասնակիցը երազում է Արցախում խաղաղության մասին Աստվածաշունչը զգուշացնում է կասկածամիտներին Ինչպես բալետը տեղափոխվեց մետրոպոլիտեն Պար Պսակի Մարտիկի երգը Քիչ ենք, բայց հայ ենք
website by Sargssyan