USD
EUR
RUB

Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 21»

Այսպես է ինձ հետ՝ Մուսայի նման երբեք չեմ փորձում
Քերթություն երկնել, ներշնչված շինծու պերճանքով հավետ.
Նա երկինքն անգամ որպես պաճուճանք է օգտագործում՝
Գեղեցկությունը համեմատելով իր ընտրյալի հետ:
Այսպես բարձրամիտ համեմատությամբ դասում է նրան
Արևին, լուսնին, երկրի ու ծովի գանձերին պայծառ,
Երգում է ինչպես գարնան նորածիլ ծաղկին աննման
Եվ եթերային հրաշքին, որ միշտ նայում է կայտառ:
Ես պիտի երգեմ ճշմարտությունը իմ սիրո մասին,
Եվ կհավատաս, որ սերս չունի իրեն հավասար.
Ինչպես ամեն մոր սիրասուն մանուկ,- թեև չեմ ասի,
Թե պայծառ է նա ինչպես երկնային լապտերներ հազար:
Եվ թող որ նրանք ավելին ասեն. չեմ հակաճառի,
Բայց չեմ գովերգի այն, ինչ երբևէ ես չեմ վաճառի:

Ուիլյամ ՇԵՔՍՊԻՐ

Լրահոս
«Մեկը չեղավ» «Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ» «Ահմեդի ուղտը» «Համբերանքի չիբուխը». Համառոտ «Քնքուշ լուսնի շուշան-փոշին» Սպիտակը ցուրտ է «Դա՛րդըս լացեք, սարի սըմբուլ» «Ալագյազ» «Քու՛յր իմ նազելի» «Թաթիկներըդ լուսեղեն» Բինգէօլ «Սիրեցի, յարս տարան» «Ցաված սիրտըս երգեր հյուսեց» «Մեկը չեղավ, որ իմանար վշտերս» «Մայրիկիս» «Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա» «Մոր սիրտը» «Սև-մութ ամպեր» «Մայրիկ, հիվանդ եմ» «Մայրը» Ավետիք Իսահակյան. Կենսագրություն «Վարք մեծաց» «Հայաստան» «Գլխապտույտ» «Բարի ճանապարհ» «Գարնան վտանգավոր հոտը» «Ընկածները» «Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում» «Երբ աչքերն են սառում» «Ատում եմ» «Առաջին սերը» «Երազանքի գինը» «Ներշնչման պահերին» «Մարդ ափի մեջ» «Պատահաբար ես պատահում կյանքում» «Միանգամից» «Անկեղծ ասած» «Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն …» «Դու մի’ հարցրու.«Սիրո՞ւմ ես ինձ»» «Մենք իրար ձեռք չսեղմեցինք»
website by Sargssyan