USD
EUR
RUB

«Միշտ նույն խոհերի շշուկին հլու»

Միշտ նույն խոհերի շշուկին հլու,
Միշտ նույն կարոտի կսկիծը պահած՝
Ես դուրս եմ գալիս նորից շրջելու
Նեղ փողոցներն ու կրկեսները բաց։

Շփոթ նվագով աղմուկ ու սուլոց
Շարժում են առաջ օրը ժրաջան —
Բոցոտ խնջույքում, ձուլված խինդ ու կոծ,
Հյուսել են կյանքի կախարդված շրջան։
Հապճեպ հոսանքում և՛ մարդ, և՛ անիվ,
Ալեկոծությամբ մի խայտանկար
Խենթ փողոցների բավիղներն անթիվ
Ջրերի նըման խառնում են իրար։
Ամեհի ձայնով երկաթն է խոսում,
Պողպատն է ճչում շաչյունով դողդոջ —
Եվ բազմաղաղակ օրերի լեզուն
Հնչում է այստեղ, որպես մարտակոչ։

Այս աղմկահյուս կյանքի խենթ բոցում
Այրում է սիրտըս սրբազան մի դող,
Հուզում է հոգիս մի վեհ հիացում,
Եվ սարսափելին՝ թվում է դյութող…
Մաշված է կյանքըս վշտում անաղարտ
Եվ տառապանքի օրերում համառ,
Բայց ցաված սիրտըս բացել եմ հպարտ,
Նորից ու նորից սիրելու համար։
Ուզում եմ, վաղվա ցնծության գուշակ՝
Կարոտըս նետած լուսեղեն հեռուն,
Վառե՜լ երգերըս, որպես դրոշակ,

Ու մեռնե՜լ, որպես հերոսն է մեռնում…
Զարթե՛ք, երգեր իմ, ժամ է հնչելու,
Զինելու նորից գնդերը ցրիվ,
Մեռած սրտերը կյանքի կոչելու
Եվ բորբոքելու, զայրույթ ու կռիվ…

Վահան ՏԵՐՅԱՆ

Լրահոս
«Մեկը չեղավ» «Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ» «Ահմեդի ուղտը» «Համբերանքի չիբուխը». Համառոտ «Քնքուշ լուսնի շուշան-փոշին» Սպիտակը ցուրտ է «Դա՛րդըս լացեք, սարի սըմբուլ» «Ալագյազ» «Քու՛յր իմ նազելի» «Թաթիկներըդ լուսեղեն» Բինգէօլ «Սիրեցի, յարս տարան» «Ցաված սիրտըս երգեր հյուսեց» «Մեկը չեղավ, որ իմանար վշտերս» «Մայրիկիս» «Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա» «Մոր սիրտը» «Սև-մութ ամպեր» «Մայրիկ, հիվանդ եմ» «Մայրը» Ավետիք Իսահակյան. Կենսագրություն «Վարք մեծաց» «Հայաստան» «Գլխապտույտ» «Բարի ճանապարհ» «Գարնան վտանգավոր հոտը» «Ընկածները» «Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում» «Երբ աչքերն են սառում» «Ատում եմ» «Առաջին սերը» «Երազանքի գինը» «Ներշնչման պահերին» «Մարդ ափի մեջ» «Պատահաբար ես պատահում կյանքում» «Միանգամից» «Անկեղծ ասած» «Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն …» «Դու մի’ հարցրու.«Սիրո՞ւմ ես ինձ»» «Մենք իրար ձեռք չսեղմեցինք»
website by Sargssyan