USD
EUR
RUB

«Արևածագ»

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձր, բա՜րձր,— հեռավոր ու մենավոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոթ,
Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին։
Սակայն շուտով կատարներից հեռանիստ
Արևն այնտեղ հուր կըթափե և ոսկի,
Եվ կըցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարոտ կյանքի և խոսքի։
Եվ դու կերգես, զարթնած աշխարհ, իմ առաջ,
Կարձագանքես իմ ողջույնին սիրառատ,
Կըլսեմ ես դարձյալ աղմուկ ու շառաչ
Ու կըսիրեմ հեքիաթային առօրյադ։
Լռություն է, մութ է այնտեղ, սակայն իմ
Սրտում արդեն արշալույս է՝ հարությո՜ւն.—
Ողջո՜ւյն ձեզ մութ ուղիներում երկրային,
Ւմ եղբայրնե՛ր, հեռուներում և բանտում…

Վահան ՏԵՐՅԱՆ

Լրահոս
Հրեշտակը ասաց Երբ որ տանն են Հայրերի հող եվա, աղջիկ դժբախտ հետաքրքրասիրության Ընկալ քաղցրութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ կրթության և գիտության նախարարին Իմ անհաս գարունը Ես ատլանտյան թույլ հոսանք եմ Բացվեց Հայկ և Էլզա Տիտիզյանների անվան «Վարպետաց դպրոց» հայորդյաց տունը ՀՀ Օրհներգ - Մեր Հայրենիք (փոքրիկներ) Նայեաց սիրով Իմ մահը քո հրաժեշտի մեջ է Շքանշանների հանձնման արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Երեքնուկ Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Հայրս դաշտից տուն եկավ Գտնված երազ «Զվարթնոցում» կրկին «Հայկական ավանդական հարսանիք» է լինելու Դսեղում բացվել է Թումանյանական հերոսների փայտե քանդակների պուրակը Երկնքից թաքուն… Արի ուղղակի... Մեր մանկության խաղերը․ «Խաշիլ ճաշ» Ջան, իմ գնդակ, իմ գնդակ Վախը Տէր ողորմեա «Որպեսզի ֆիլմը ստացված լինի, անհրաժեշտ է հետաքրքիր պատմություն ունեցող հերոս» Թերրի Ջորջ Մենք ձեզ հետ ենք Նոր ծաղիկ Երեխաների դաստիարակության մասին. Ս. Հովհան Ոսկեբերան Անհաղորդության պոետը Տիգրան Համասյանը մեծ համերգով կներկայանա հայրենի քաղաքում Մեռնելու օրը… Արև-արև եկ, եկ Ինձնից մինչև Ես Թռչնաձուկը «Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ռաֆայել Համբարձումյանի լուսանկարների ցուցահանդեսը Երևանում բացվել է Սերգեյ Փարաջանովի «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակը Օրորոցային` Մշո բարբառով Այս մանկան հավատքից է պետք համայն մարդկությանը. Հանուն խաղաղ երկնքի․․․
website by Sargssyan