USD
EUR
RUB

«Հրաշք-աղջիկ»

Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի...

Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։

Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես...

Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ...

Վահան ՏԵՐՅԱՆ

Լրահոս
Հայոց եկեղեցու կացությունը Սովետական իշխանության արշալույսին ՈՒրիշ ձկներ են ջրում Սոս Ջանիբեկյանը, Մաց Լանգբական, Տատյանա Սպիվակովան ու Նաիրա Զաքարյանը՝ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմում Քելե, քելե Սարկավագուհիների ավանդույթի վերականգման հարցում պետք է զգույշ լինել. Վահրամ քահանա Մելիքյան Արտերկրում գործող միակ պետական հայկական թատրոնի դերասանները հնրավորություն կունենան հանդիսատեսին ներկայանալ սեփական, վերանորոգված թատրոնի շենքում Էլ իմաստ չունի... Ընտրուեց Գերմանիոյ Հայոց Թեմի համար Առաջնորդական Տեղապահը Նախանձի մասին (բարոյախրատական պատում) Դեպի բանակ ճանապարհը անցնում է եկեղեցով Շքեղ հայկական թատրոն Հայաստանի սահմաններից դուրս․ Տիգրան Վիրաբյանի գրառումը Երաժշտական դեգերումներ՝ Դանիել Երաժիշտի հետ Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում, ինձ օգնեցին մարդ տեսակին ճանաչելու ավելի խորը. Մովսես Նիկողոսյան Սբ. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն Ամեն ինչ խաղ է: Ես դուրս մնացի խաղից Մարդու իմաստությունը ինչո՞ւ Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը հայերեն թարգմանությամբ կներկայացվի ընթերցողին Նապաստակն ու դերձակները Պատրանք Հայկական գինու երեկո Մինսկում Կյանքը մահվան շեմին Մարդ Հույս «Թե մի ճյուղ ես անգիտակցաբար կոտրել՝ տասը ծառ տնկիր» Ցուցահանդեսում որպես Մոդիլիանիի աշխատանք ներկայացված 20 գեղանկար կեղծ է ճանաչվել Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվանակոչությունը. հունվարի 13-ին Օպերային թատրոնը 2018-ի խաղաշրջանը կբացի փետրվարի 4-ին՝ «Անուշ» օպերայով Ես դրսում ո՛չ ապրելու, ո՛չ էլ բնակարան ձեռքբերելու նպատակ չունեմ. Ավետ Բարսեղյանը Հայաստանում նոր գործ է պատրաստում Ամերիկյան կինոակադեմիան ավարտել է «Օսկար»-ի թեկնածուների ընտրությունը Ինչու Ռուզան Վիթը չի վերադառնում թատրոն Արյան կանչը «Մեծապատիվ մուրացկաններ»․ ռեժիսորը և ժամանակը Հիսուսի անվան մասին Դի Կապրիոն ու Տարանտինոն կրկին կհամագործակցեն Հաստատակամ Յուն Սուն Բարի արագիլ Մի քանի տարի առաջ սրտի հետ կապված խնդիրներ ունեի, բայց ինձ կյանք պարգևեցին. Ռուբեն Մաթևոսյանը՝ ծննդյան 2 օրերի և հաղթահարած դժվարությունների մասին Հնագետները Հայաստանում Ք.ա. 7-րդ հազարամյակի բնակատեղի են հայտնաբերել Հետաքրքիր նախաձեռնություններ՝ Առաջին Հանրապետության 100-ամյակի և Երևանի 2800-ամյակի առիթով
website by Sargssyan