USD
EUR
RUB

Եթե երկինքը խուլ չի՝ հրաշք կլինի. (հատված պատմվածքից)

 
 

Եթե երկինքը խուլ չի՝ հրաշք կլինի... Անդոն խռռացնում էր: Խռիկը կապել, քողտիկը հավաքել էր... Նստեցի ու սկսեցի վառարանի մեջ փայտ գցել: Փայտը հանդարտ վառվում էր... Թե ասա` ես ով էի, որ էդ խեղճ ծառն ինձ համար շիկնում էր, որ ջերմանամ: Անդոն քնից արթնացել էր այն պահին, երբ իմ աչքն էր կպել: Քնիս մեջ մեկը տնքում էր՝ բաց թող, թող, ես մարդու գնալու համար եմ մնացել: Ես էլ նստել էի ճոճաթոռին ու մի ծիծաղ էր արթնացել մեջս, որ աչքերիցս ջուր էր գնում, դեմն առնող չկար: Դու մի ասա` քնիս մեջ, կիսարթուն լսում էի, թե Անդոն իմ ոտքերի տակ ջուր քարշ տվող աղջկա հետ, ինչպես է վերվերի խաղում: Աչքերս բացեցի, շնչահեղձ էի լինում: Անդոն գլխիս շոր ու փալաս էր լցել, որ աղջիկը չիմանա, թե նույն անկողնում նրանցից բացի էլի մեկը կա: Վեր թռա, իմ հետ վեր թռավ երկարածամ գեղեցկուհին, ում առավոտ վաղ տեսել էի ու աչքերս լուսավորվել էր: Ամոթից գլուխս ներս տարա: Աղջիկը դուրս թռավ, Անդոն հետևից դուրս թռավ, ես Անդոյի հետևից դուրս թռա: Աղջկա մազերից բռնած Անդոն ներս բերեց:

-Հարևանները կտեսնեն, բաց թող...

-Ո՞վ չգիտի, որ դու բոզ ես:

-Բա բոզին ոնց ես սիրում:

-Չեմ սիրում, ուզում եմ:

-Բոզին տուն չեն տանի,- ասաց աղջիկն ու ես, որ պատին էի կպել ու աչքերս խավարակալել էր, դուրս եկա տնից: Անդոն հարբած էր, հետ եկա: Անդոն տնքացնում էր աղջկան, աղջիկը հևում էր հաճույքից:

-Ավելի ուժեղ, ավելի շա՜տ տար:

-Հա լիրբ, հեսա քեզ կսպանեմ բոզս, ասում էր Անդոն ու մի բորենու բնազդով կրծում էր աղջկան, բայց ոչ թե սիրուց, այլ բորենին մարդու վրա հասնելու ցանկությամբ: Աշխարհի հետ կռիվ ուներ Անդոն, էդ կռիվը տղամարդկության ձևերից դուրս էր գցել ու հասել էր աղջկան, ով թույլ էր ու հենց այդ թուլությունն էր ոգևորել Անդոյին: Աղջիկը արցունքները աչքերի մեջ խեղդված դուրս եկավ բակ, նստեց կողքիս...

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
Մրցանակն այս անգամ Թուրքիայից էր ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հայ Եկեղեցին այն միակ վայրն է, ուր մեր հոգիները թարմանում են Խաչատրյանի մրցույթին կմասնակցի 9 երկրի 16 թավջութակահար Մեր օպերայում նշանավորեցին դասական առաջին ազգային օպերայի ստեղծումը Ջենիֆեր Էնիսթոնը կխաղա ԱՄՆ առաջին կին նախագահի դերը Մենահամերգ՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին. երգահան Մասիս Առաքելեանը շուտով Հայաստանում կլինի Billboard. Էդ Շիրանն արժանացել է «Տարվա լավագույն արտիստ» մրցանակին Սիրո երգ․ Տիգրան Համասյան Սիրում եմ Հոգեգալուստ Եկեղեցական կյանք (18.05.2018) «Կրտսեր կոլեգաներս էլ մշակութային հեղափոխություն իրականացրեցին» Մերին Խաչատրյանի մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծանուն թավջութակահարներ Մարտինը Արագիլը Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մեկնել է Արցախ Սոխակն ու գարունը Սև թիկնոց Պատվախնդիր կատուն Բողկն ու ելակը Երևան Կաղնին Արծիվը «Թափառող պատեր»-ը՝ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Անքուն գիշերին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն Գաղտնագիր հղումներ Կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատարը՝ Կաննի կինոշուկայում ՀՀ բացակայության մասին․ «Դա սարսափելի քայլ էր» Մեկնարկել է «Հայաստանում ռուսական կինոյի շաբաթ» ծրագիրը Գա ու գնա Քիշնևից և Մինսկից հետո՝ նույն նպատակով Երևանում Իսրայելում բուժվելուց հետո Մոսկվայում հոսպիտալացվել է դերասան Նիկոլայ Կարաչենցովը Նոր հրատարակություններ Թողեք ճախրեն Հավքի երգը Լացող ուռենին Հայր մեր Արևոտ անձրև
website by Sargssyan