USD
EUR
RUB

«Ծառա Սիմոնը»

 
 

Վաղուց անցած-գնացած օրերից է այս վերհիշումը։

Իմ բարեկամ մի ընտանիք Սիմոն անունով մի սպասավոր ուներ։ Սիմոնը տարիներից ի վեր ծառայում էր նրանց մոտ. գոհ էին նրա աշխատանքից և թվում էր, որ ինքն էլ գոհ էր նրանցից։

Մի օր Սիմոնը ներկայանում է տանտիրուհուն և ասում.

— Խանում, ներող եղեք, ես ուզում եմ տուն գնամ, մեր գեղը։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, բայց էլ չեմ ուզում ծառայել։

— Ինչո՞ւ, Սիմոն ջան,– զարմացած հարցնում է տիկինը,— չէ" որ մենք քեզ միշտ լավ ենք նայել, տարիներ շարունակ մեր տանն ես եղել, սովորել ենք իրար։ Հիմա ի՞նչ պատահեց, ասա սրտաբաց։ Թե ռոճիկդ քիչ ես գտնում՝ ավելացնենք։ էնպես լինի, որ գոհ լինես մեզնից և մեր տանը մնաս։

— Չէ՛, խանում ջան, գիտեմ, որ ինձ հետ լավ եք վարվել, և ռոճիկիս մասին էլ գանգատ չունեմ, միայն թե ուզում եմ գեղ գնամ, ժամանակավոր. կարելի է մի քանի ամիս անց էլի ետ գամ։

— Բայց ինչո՞ւ ես մնում այդքան երկար ժամանակ, գեղում ի՞նչ կա որ...— Սիմոնը լռում է։

— Մեկ էլ որ՝ չասացիր գնալուդ պատճառը։

— Խանում ջան, ճշմարիտը որ կուզես իմանալ՝ ասեմ,— վճռողական շեշտով պատասխանում է Սիմոնը, –ուզում եմ գնալ, որ էլ իմ անունը չլսեմ։ Չլսեմ անունս՝ ականջս հանգստանա։ Թե չէ, էս ինչ կյանք է, ես կխելռեմ։ Շարունակ, ամեն օր — Սիմոն, սամավարը քցե, շո՛ւտ, շո՛ւտ արա։ Սամավարը քցում եմ, կրակը փչում եմ, մեկ էլ — Սիմո՛ն, աղայի կոշիկները արի տար, շուտ սրբիր՝ բեր։

Վազում եմ, կոշիկները տանում, սրբում եմ շտապով, հանկարծ՝ Սիմո՛ն վազե ֆայտոն բեր, օրիորդը տեղ է գընում, շո՛ւտ, շո՛ւտ։ Վազում եմ ֆայտոն բերելու՝ սամավարը թողնելով իր բախտին, կոշիկները սրբելը կիսատ, ֆայտոնը բերում եմ։ Սամավարը եփել, ջուրը թափվել Է. նորից ջուր եմ լցնում, նորից ածուխ եմ քցում։ Մեկ՝ սամավարն եմ փըչամ, մեկ՝ կոշիկները սրբում։

Նորից անունս.

— Տո՛ տղա Սիմոն, չայն ո՞ւր մնաց, բերաններս չորացավ։ Դեհ, գնա մի լիմոն Էլ բեր, միայն շո՜ւտ արա։

Մյուս կողմից աղայիս ձայնը.

— Տո՛, Սիմոն, կոշիկ սըբե՞լ Էր, թե սենյակ սրբել։ Մի ժամ եղավ։ Շտապում եմ, շո՛ւտ արա։

Ձեռքս կոշիկի միջից չհանած՝ դռան զանգը տալիս են։

— Սիմո՛ն, վազի՛ր, դուռը բաց, — էդ միջոցին, մեկ էլ պստիկ տղան.— Սիմոն, թռի մի տուփ պապիրոս բեր։ Դե՛հ, քեզ տեսնեմ... Դեհ, խանում ջան, բա ես ո՞նց անեմ, որ չխելռեմ։ Օրը հազար անգամ անունս լսում եմ.

- Սիմո՛ն, արի,
Սիմո՛ն, գնա,
Սիմո՛ն, տար,
Սիմո՛ն, բեր,
Սիմո՛ն, վազե,
Սիմո՛ն, թռիր,
Սիմո՛ն, Սիմո՛ն,
էլի
Սիմո՛ն, Սիմո՛ն...

էդ՝ ականջս խարտոցող Սիմոն անունը երազիս մեջ էլ եմ լսում, քունս հարամ է անում։
Տունը մարդ չեղած ժամանակ էլ պատերը ձեն են տալիս.

-Սիմո՛ն, Սիմո՛ն։

Անունս ինձ թշնամի է դառել, աչքիս գրողն է դաոել.
կատաղեցնում է ինձ, գժվեցնում է ինձ։ Կուզեմ փախչեմ աշխարհի ծայրը, որ զզվելի անունս էլ չլսեմ։

Չէ՛, խանում ջան, էլ ուժ չունեմ, հիմի շատ եմ խնդրում իրավունք տաս, երթամ մեր գեղը, մի քանի ամիս ականջս հանգստանա, հետո նորից կգամ։ Խոսք եմ տալիս, միամիտ եղեք...

Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

 

Լրահոս
Անցողիկ միայնություն Ապահովել երեխայի բարոյական անվտանգությունը Խաչը հայ մշակույթում Տիգրան Համասյան. «Մարկոսն ու Մարկոսը» Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Մասիս քաղաքի ուխտավորներին Եթովպական պատարագները «եվրոպականացրած» հայազգի կոմպոզիտորը կներկայանա մեծակտավ երկերով «Արմենիա» միջազգային փառատոնը Հայաստան է հրավիրում մեծահամբավ երաժիշտների «Մշակույթը մեռնում է եւ վիրահատական միջոցներ են անհրաժեշտ» Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղղեկավարի ընտրությունը հետաձգվել է «Մեր հավատարմությունն ենք վերահաստատում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ նրա գահակալի հանդեպ» Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Ի՞նչն էր Իջևանի մի խումբ երեխաների բերել Հայաստանի Ազգային պատկերասրահ Հռոմում ցուցադրվել է Լեոնարդո դա Վինչիի ամենավաղ աշխատանքը Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» և աշխարհի արարումը Սոնա Վան Փշրանքներ Մարդը որպես արժեք և բնություն Տոն Սուրբ թագմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի Ստանիսլավսկու անվան թատրոնում հնարավոր է այսօր գեղ.ղեկավարի ընտրություն տեղի չունենա Արեւ Պետրոսյան. «Չէի պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է շարժել նկարս» Առաջին անգամ Հայաստանը կհյուրընկալի 1֊ին կամ 2֊րդ լիամետրաժ ֆիլմի կինոռեժիսորների՝ Փոքր Կովկասի 4 երկրից Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Բջնիի ուխտավորներին Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին Սիրելիս Հին պայտի նման Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Թարգմանչաց վարժարանի ուսուցիչներին Ստանիսլավսկու անվան թատրոնն արդեն ութ ամիս է առանց գեղարվեստական ղեկավարի է Հայկո․ Որինչ չի մնա Արևի շնչառությունը Բոլորը մեկին չպիտի սպասեն «Հարսանիք թիկունքում»․ աղմուկ հանած ներկայացումը թատրոն է բերել դատախազներին, ԱԱԾ աշխատակիցներին Ռաֆայել Իսրայելյանի ստեղծած խաչքարը կներառվի հուշարձանների ցանկում Կրոնական տեսակետ էֆթանազիայի մասին Լեւոն Աբրահամյան. «Ուզում եմ տեսնել ավելի հայրական մոտեցմամբ մարդու» Մոխրավուն փողոցը և մի տուփ գունավոր մատիտ Կատալոնիայի մի քանի միությունների կողմից կատարված հայտարարության վերաբերյալ. Տ․ Սիփան վարդապետ Գևորգյան Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Նախանձի վնասները Ներս Աշխարհը լույս է, աշխարհը սիրելու մասին
website by Sargssyan