USD
EUR
RUB

Իմ գնալուց հետո դու աչք չփակես. վերև չնայես

 
 

Հանգիստ թողեք ինձ, իմ պարզության մեջ,
ՈՒ քեզ` ես չզգամ,
ՈՒ մայրամուտը արշալույսի ամոքի միտքս`
Իմ գիշերների ու իմ լույսի տակ,
Չսատկի դեմքը իմ լուռ աչքերի տարտամ գաղջի մեջ...
Լուռ են աչքերդ, իմ աչքերի մեջ,
ՈՒ թաց է հողը… աղմուկ-աղաղակ,
ՈՒ զարմացած անցորդներն ահա,
Նայում են մեկ ինձ, մեկ ուրվականը մեռնող աչքերի…
Թուխ գիշեր, երկնքից թափվող անվախճան ստի,
ՈՒզում եմ դուրս գալ ողջույն քեզ ասել,
ՈՒ լուռ քեզ նայեմ… բան չհասկանամ
Չտեսնեմ սուտն ու մեռնող աչքերը,
Որ անփույթ հարբուխն իր գիրկը չառնի…
Դու ինձ վերցրեցիր կտավի ներսում,
ՈՒ լուռ ժպտացիր իմ աչքերի` մայրամուտի մեջ.
Ականջներիս տակ լուռ բղավեցիր,
Կախեցիր անշուք պաից ինձ հասու,
ՈՒ մոտ ինձ չեկար…
Հիմա կորել եմ փոշու ու կեխտի.
ՈՒ խեղդվում եմ հնազանդության անվերջությունից…
Քամին ձայն տվեց,
Դու մեղմ թաքցրեցիր եռանկյունաձև գլուխդ հողում,
Որ բան չտեսնես, բան չհասկանաս,
Հողը սևացավ մի գիշերվա մեջ. Հետո կարմրեց,
ՈՒ գորշությունը պաղ հողի ներսում
Խուտուտ է տալիս անսանձ գիշերվա,
Մեռնող աստղերի հնչյունների մեջ…
Դու նման էիր անարգ, ազնիվ ու չար ձեռքերի,
Որ սատկելու չափ սիրում է մարդու տխուր աչքերը,
ՈՒ թո'ղ պահը անաղմուկ, քեզ հետ մոռացվի,
ՈՒ չհանդիպի քո թևերի վրա ու քո ձեռքի տակ չսատկի մահը…
Չխոնավանա հողը ոտքերիս,
Չկանգնի օդը, չլռի ձայնը...
Այդ ժամ կդադարի անազնիվ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ…
Ինչ-որ կորցրի գիշերվա մեջ`
Այնտեղ չգտնեմ…
Քո լուռ աչքերը, իմ աչքերի մեջ
Կասկած չգցեն`անսանձ բառերի…
Մահն ահաբեկեց հողը գիշերվա,
Այժմ հեգնանքով իմ ներսն է մաքրում
Գիշերվա մշտարթուն մղձավանջի պես...
Գորշ է երկինքը, հոգուս միալար խութերի նման...
Դու աչք չփակես, երբ դժնադեմ խավարն գունատ դեմքով
Իմ աչքերի մեջ չռված ոտքերով` կնողկա մահը,
Դու չես ճանաչի իմ բիբերի մեջ սատկող մեռելին,
Որ ընդամենը արև էր տենչում,
ՈՒ արևի հետ մի քիչ ջերմություն...
Քո աչքերը իմ աչքերի մեջ` կեսգիշեր է լուռ,
ՈՒ ցցվում է հանդիսավոր մթության մեջ...
ՈՒ փախչում է լույսը, մաքրում դեմքիս կապույտը,
Աննյութական խենթությունը թավալվում է գետնին գորշ, մրմնջում,
ՈՒ չի պայքարում...
ՈՒ չկա այն բովանդակ ժամանակը, որ միտքն է ապրում,
ՈՒ ոչ խոսքերը...
Հողը արթուն է, գիշերվա քնած մղձավանջի տակ,
Արև չէր առել հողին, կանաչին,
Թաց էր ապակին...
Անձրև է, գիշերվա լույսի... պարապ օրերիս անվերջության մեջ...
Ես` չեմ տաքանում այն ջերմության տակ,
Որ արև ունի ձեռքերում պահած...
Իմ գնալուց հետո դու աչք չես փակի,
Քո բաց աչքերում ես միշտ կժպտամ...
ՈՒ ժամանակը առաջ չի գնա,
Կկանգնի հեռու ու կծիծաղի,
Դեղնած կանաչը, խոնավ հողի հետ
Կշոյի դեմքս ու քո բաց աչքում,
Ես լուռ պատկերով կլքեմ տունը... մուրացկանի պես,
Անվերջության մեջ կեսօրվա, վերջին անգամ
Իմ աչքերում, քո աչքերից կհուրհրամ...
Կարհամարհեմ եղանակը` երկչոտ,
Որ դալուկ քայլերից բացի, դեռ տեղ չի հասել.
ՈՒ թո'ղ, պահը անաղմուկ, քեզ հետ մոռացվի...
Կանգնել է օդը, հողը խոնավ է,
Արև. էլ չկա...
Գետինը մութ է, ծառերը պառկած տնքում են դժգույն,
Երկնքում սատկող աստղերը ձեռքիս
Գիշեր են ներկում,
Ու մոխրագույն գիշերվա մեջ չորացող հողի
Մեռնող հայացքներ իմ աչքերի մեջ...
Իմ գնալուց հետո դու աչք չփակես...
Չնայես վերև, կթրթռա ավարտվող տենչը,
Որտեղ դու գիշերվա մթին,
Ապրող աչքերիդ սպիտակի մեջ,
Կսատկի լույսը. ու դու կլռես, այն որ չես լռել...
Ու կդադարի խոսքը ականջիդ, իմաստը կյանքիդ,
Որ կորցրել ես ու էլ չես գտնի,
Այն ծառերի տակ,
Որտեղ արևը թաց է, գունատ,
Ինչպես աչքերդ, իմ աչքերի մեջ`
Տարտամ, անսպառ, սոսկալի ցավի.
Ու ինձ չես գտնի, այնտեղ որտեղ կամ,
Ու այնտեղ կգտնեմ`մոռացված ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ.
Կմնամ ու դեղին լույսի մեջ`
Կհնազանդվեմ հանգտությանը...
Իմ գնալուց հետո դու աչք չփակես... Վերև չնայես

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
Աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանն առաջին անգամ մենահամերգով հանդես է գալու Հայաստանում Ջավախքյան վտանգված ավետարանը Լեհահայ նկարիչ. «Բոլոր նկարիչներն իրենց հետ մեծ սեր են տանում» Բոլորիս համար լավ լուր ունեմ. Լիլիթ Մակունց «Կոռումպացված» թատերական համակարգ Անցողիկ միայնություն Ապահովել երեխայի բարոյական անվտանգությունը Խաչը հայ մշակույթում Տիգրան Համասյան. «Մարկոսն ու Մարկոսը» Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Մասիս քաղաքի ուխտավորներին Եթովպական պատարագները «եվրոպականացրած» հայազգի կոմպոզիտորը կներկայանա մեծակտավ երկերով «Արմենիա» միջազգային փառատոնը Հայաստան է հրավիրում մեծահամբավ երաժիշտների «Մշակույթը մեռնում է եւ վիրահատական միջոցներ են անհրաժեշտ» Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղղեկավարի ընտրությունը հետաձգվել է «Մեր հավատարմությունն ենք վերահաստատում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ նրա գահակալի հանդեպ» Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Ի՞նչն էր Իջևանի մի խումբ երեխաների բերել Հայաստանի Ազգային պատկերասրահ Հռոմում ցուցադրվել է Լեոնարդո դա Վինչիի ամենավաղ աշխատանքը Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» և աշխարհի արարումը Սոնա Վան Փշրանքներ Մարդը որպես արժեք և բնություն Տոն Սուրբ թագմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի Ստանիսլավսկու անվան թատրոնում հնարավոր է այսօր գեղ.ղեկավարի ընտրություն տեղի չունենա Արեւ Պետրոսյան. «Չէի պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է շարժել նկարս» Առաջին անգամ Հայաստանը կհյուրընկալի 1֊ին կամ 2֊րդ լիամետրաժ ֆիլմի կինոռեժիսորների՝ Փոքր Կովկասի 4 երկրից Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Բջնիի ուխտավորներին Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին Սիրելիս Հին պայտի նման Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Թարգմանչաց վարժարանի ուսուցիչներին Ստանիսլավսկու անվան թատրոնն արդեն ութ ամիս է առանց գեղարվեստական ղեկավարի է Հայկո․ Որինչ չի մնա Արևի շնչառությունը Բոլորը մեկին չպիտի սպասեն «Հարսանիք թիկունքում»․ աղմուկ հանած ներկայացումը թատրոն է բերել դատախազներին, ԱԱԾ աշխատակիցներին Ռաֆայել Իսրայելյանի ստեղծած խաչքարը կներառվի հուշարձանների ցանկում Կրոնական տեսակետ էֆթանազիայի մասին Լեւոն Աբրահամյան. «Ուզում եմ տեսնել ավելի հայրական մոտեցմամբ մարդու» Մոխրավուն փողոցը և մի տուփ գունավոր մատիտ
website by Sargssyan