USD
EUR
RUB

«Հող հայրենի»

Ուղեկիցս ծերունի էր մի բարեդեմ.
Կողքին երկու թոռներն էին թուխ ու սիրուն.
Երբ իմացավ հայ եմ՝ դեմքի բարին արդեն
Դարձավ մի տաք երջանկություն:
Այնուհետեւ Մոսկվայից մինչ Երեվան
Նա խոսում էր, ապա լսում, լսում սիրով՝
Շաբաթներով ջրի կարոտ մարդու նման
Հայերենը ըմբոշխնելով:

Ոսկերիչ էր: Ադանացի:
Ալիքները նրան Փարիզ էին նետել:
Ապրում է լա´վ: Ոսկերիչի ոսկի՜ ձեռքեր,
Ուր էլ լինեն՝ չեն ծանգոտի:
Բայց ի՞նչ օգուտ,--- ծերը նայում է թոռներին,
Ու ձայնի մեջ կարծես թե ծուխ է խտանում,
Խորթանո՜ւմ են զաւակները, ձեռքից գնում,
Թառամում է հայրենի բառը շուրթերին---
Ինքը ծեր է , ոտքի մեկը՝ գերեզմանում,
Դե´հ, այսօր կայ, վաղը չկա...
Իրենից ետ, ո՜վ իմանա,
Պիտի հիշե՞ն հայրենիքը ու հարենին...
Դրա համար հավաքել է ուժերը ողջ
Ու թոռներին Հայաստան է բերել այցի.
Տեսնեն թսղ գեթ, ու ճանաչեն, ու թող զգա՜ն,
Ու հող ունեն ու ժողովուրդ, լեզու ու տոհմ,
Եւ հոգու մեջ, գեթ մի կանթե՜ղ պահեն դարձի...

Ինքնաթիռը խրվեց գիրկը Հահաստանի,
Խառնվեցին ամպ ու Սեվան.
Հետո՜, հետո՜
Մեր նրբազգաց երկինքն ահա
Ամպի ճերմակ վարագույրը քաշեց մի կողմ,
Որ Երեւանը երեւա´...
Ծերուկն էլ չէր խոսում ինձ հետ: Շփոթահար՝
Մեկ թոռներին մոտն էր տանում ու մեկ՝ թողնում,,
Մեկ խոսակցում էր նրանց հետ, մեկ՝ մոռանում,
Եւ ինքնասույզ՝ պատուհանին գամվում նորից:
Իսկ թոռները, պատանեկան մի աշխույժով
Այս ու այն կողմ էին վազում զվարթաձայն,
Մեկ աջ, մեկ ձախ պատուհանին կպչում ուժով,
Ֆրանսերեն կանչում իրար ու ցույց տալիս,---
«Օ‘՜, Աղաղատ...
Օ՜, Եղեւան...».
Ֆրանսերե՜ն.
Դո´ւ Հյուգոյի հրեղեն խոսք,
Ու Վեռլենյան մարմանդ անձրեւ,
Հնար լիներ, կնստեի՝ առավոտից մինչ երեկո,
Կլսեի՜, դյութվածի պես, քաղցրահնչյուն բառերը քո,
Որպես շղարշ երաժշտություն, որպես Ռավե՜լ...
Ֆրանսերե՜ն.
Ուրեմն ինչո՞ւ պատանեկան այս շուրթերից
Քո բառերը այսպես խորունկ խոցում են ինձ,
Եւ այլափոխ արտաբերումը Աղաղատ
Թվում է ինձ գերյալ սարից մի աղաղակ,
Մի խոր, մի նոր տագնապի կա՜նչ՝ գերյալ սարից,
Ախ, այս անգամ առեվանգված քեզնով արդեն...

Վարում արդեն Երեւանն էր՝
Շառագունած արեգակից եւ իր քարից,
Երազի մէջ երեվացող քաղաքի պես
Անիրական եւ իրական...
Եւ իջնում էր ինքնաթիռը, իջնում էր ցած՝
Կարոտած ու տագնապալից,
Զույգ վիթպարի թեւը բացած՝
Պատրաստվելով իջնել, դիպչել, փարվե՜լ հողին...
Իսկ ծերունի՜ն,
Նա թոռներին ամուր գրկած,
Դեռ պլլված պատուհանին՝
Վա՜ր էր նայում լացակալած իր հայացքով,
Հայացք չէր դա, այլ պաղատանք, կանչ ու մրմո՜ւնջ,
Բոբիկ եկած ուխտավորի հույս ու աղոթք,
Այլեւ պահա´նջ,
Այլեւ բողո´ք,
Հո´ղ հայրենի,
Դու՝ Արշակի կերկեր լեզուն զորացնող շո՜ւնչ,
Փռվի´ր, փռվի՜ր ոտքերի տակ այս հեգ մանկանց,
Ու թող հանկարծ,
Ավանդական նույն հրաշքո՜վ մեր հայրերի,
Քեզ դիպչելով՝ խոսե´ն նրանց շուրթերը մունջ
Հայերենով մի արքենի,
Հո´ղ հայրենի...

Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Լրահոս
Արամ Աբրահամյան․ «Ես ոչ թե քվանտային ֆիզիկա, այլ երաժշտություն եմ ուսումնասիրել»․ Կոնստանտին Օրբելյանը հրաշք է ակնկալում Լիբանանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ցավն այնքան սարսափելի էր, որ ինձ թվում էր՝ կզրկվեմ ձեռքերից. Տիգրան Նալչաջյա Հայ գեղանկարիչը Պենդերեցկուն նկար նվիրեց Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանը Միամիտ աղվեսը Քաղաքականացված հասարակության մասին Օպերային թատրոնը 2017-ին մոտ մոտ 57%-ով նախորդ տարվա համեմատ գերակատարել է փաստացի եկամտի ցուցանիշը Սիրտ Միջինք Հայրիկ Երբ արցունքի կաթիլներ կան Ազգի ներկայացուցիչ համարվելու պայմանը Հինգ դար առաջ Դադիվանքը վերածնվեց որմնանկարների միջոցով Վիգեն Մնոյանի «Մեր մեծերը» ֆոտոալբոմում տեղ կգտնեն լավագույնները. Մանրամասնում է լուսանկարիչը. Լուսանկարներ «Քա′ջ եղեք, տղանե′ր»․ նախարար Ամիրյանը չընդունեց «չեմպիոն թատրոնի փոքր-ինչ վախվորածությունը» Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» կներկայացվեն հայ ընթերցողին Գորան Բրեգովիչի մենահամերգը Երևանում տեղի կունենա ապրիլի 16-ին Համո Սահյան․ Կարդում է Սոս Սարգսյանը Դեպարդյեն պատրաստվում է բնակություն հաստատել Ալժիրում Ռետինը Սարյանի տուն-թանգարանը եկամուտների մասով 74.4%-ի գերակատարում ունի, այս տարի նախարարն ավելին է սպասում Մեծ պահքին հեռու մնանք անեծքներից, բամբասանքներից, սուտ վկայություններից, ստախոսությունից, սուտ երդումից Իրանահայ ճարտարապետը պարգևատրվել է «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Շնորհանդես Երիտասարդի աղոթք Դավիթ Սահակյանցի «Կենաց Ծառը» Պիկասոյի նկարի տակ նոր շերտ է հայտնաբերվել Բարի իրիկուն Բեռլինալեում Բրեյվիկի մասին ֆիլմ է ցուցադրվել Նամակը, որը քեզ երբեք չի հասնելու Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում պետականածին ու պետական ինստիտուտների, քաղաքացու ու պետության կապի, բանակի մասին վեպեր չեն գրվում Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը շարունակում է մասնագիտական դասընթացները սիրիահայերի համար Ջազային ջութակահար Դիդիե Լոքվուդը վախճանվել է Ասա ինչ գիրք են նվիրում քեզ, ասեմ ինչ են սպասում քեզնից Փոքրիկ ընթերցողին ներկայացվեց Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն Տարեկան աղոթքի օրը` նվիրված թեմի շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին
website by Sargssyan